սոսիկ առարկայս, զորս ես ի չափաւոր հասակի իմում, ո՛չ կարէի այնպէս գիտել։ Աստ ծանեայ, թէ զինչ եմ ես և զինչ մերային գիտունք։ Յաւարտելն դարձան մանկունք ուրախութեամբ և եկին բազմեցան յառաջի եդեալ աթոռսն․ յամենայն նուագի, մինչ դիրեքտորն կամէր, զի ուսուցիչ ոմն ավարտեսցէ զհարցումն իւր, ելեալ գլուխ տայր նմա և նա վախճան տայր հարցմանն։ Յետոյ եկին աշակերտք երկրորդ դասի երկտտսնամեայ կամ պակաս ևս։ Առարկայք. լատիներէն հանդերձ թարգմանութեամբ, աշխարհագրութիւն միջին, բնական պատմութիւն, ռուսերէն թարգմանութեամբ հանդերձ, չէ ինձ հարկաւոր գրել, թէ նոքա քաջ պարտ էին գիտել զառարկայս առաջին դասի աշակերտաց ի հարցնելն 2 անկաւ տետրակ աշակերտի միոյ ի վայր և պարոն դիրեկտորն ինքնին ելեալ ետ նմա։ Յետ նոցա եկին աշակերտք երրորդ դասատան երկտասնմեայ կամ ավելի ևս։ Առարկայք. կրօն ի միջին աստիճանի․ թարգմանութիւն լատիներէն (Օֆիդ մեր), ալգեբրա, յունարէն։ Ի սկսանելն լատիներէն ելի ես արտաքս, զի ո՞չ կարէի հասկանալ, այս ամենայն դադարեցալ 4 ժամս, այլ թէ ո՞յր ծայրագոյն աստիճանի ցուցանէին աշակերտք զգիտութիւն իւրեանց, անկտրենամ պատմել։ Երեխայք այնպէս մանկահասակ, որք բազմապատիկ առաւել գիտէին քան զիս։ Խռովեալ յանձն իմ ընդ տգիտաթիւն իմ և աշխարհակցաց հմոց դարձայ ի տուն։ Սիրտ իմ ո՛չ զգայր զմխիթարութիւն ինչ զի ես ցայն վայր յուսայի, թէ գիտեմ ինչ։ Ո՜չ ուրեք գտեալ զհանգիստ, կամեցայ գոնէ առ ի սուղ ինչ հեշտացուցանել զիս, գնալ առ երեկեան հիւանդ աշխարհակիցն, չերքեզ։ Ես գնեցի 20 կոպէկի քաղցրաւենիս և գնացեալ առ նա յուրախութիւն ինձ գտի փոքր ինչ առողջ․ ես ցանկայի, զի լեզու նորա բարբառեսցէ ընդ իս, այլ ընդ վայր․ ես ետու նմա զնուէր իմ․ «ա՛ռ եղբայր, քաղցր երկրակից իմ»․ և ի տեսանելն նորա զայս, ուրախութեամբ էառ ի ձեռանէ իմմէ և գլուխ տուեալ ինձ շնորհակալիլ սկսաւ յիւը բարբառ, այլ աւաղ, զի ես ո՛չ հասկացայ։ Սիրտ իմ փլաւ ի դառնութենէ․ օտարութիւնս և ի հայեցմանէ յաշխարակիցն, աչք իմ լցան արտասուօք․ ես համբուրեալ ղսիրելի երկրակիցն իմ, դարձայ լալագին ի տուն։ Պ՛ոլով 1 ժամու և ուրբաթի պա՛րտ էի գնալ առ բարերարն իմ, բիւրաւոր մտածմունք ելանէին ի յիշողութիւն իմ, ես համարէի զիս կորուսեալ ոք վասն այնպիսի տգիտութեան իմոյ․ երազ երևէր ինձ այն ամենայն, զոր տեսի այսօր և լուայ։ Վերջ ա պէս առ բարերարն իմ․ ես գտի զամուսին նորա ի տան, նա ընկալեալ զողջոյն իմ քաղցրութեամբ, խնդրեաց յինէն առժամայն կալ մերձ լուսամուտին և դէտակն լինիլ գալստեան բարերարին իմոյ, ուր ընդհակառակն պարտ էր ինձ յայն կողմն հայիլ, ուր էր ճեմարանն (բախտաւորք որոց մանկաթիւն կրթի ի քեզ, ո՞վ տաճար իմաստութեան, և ես ապաբախտ, որ զրկեցայ ի հաղորդութենէ քումմէ)։ Սարերարուհին իմ պատմեաց ինձ զպատճաոն այս դէտակն լինելոյ․ «ես պատրաստեմ ասէ, վասն Պարրօտին վասն ծննդեան զպարգև ինչ ես կամիմ, զի»
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/78
Այս էջը սրբագրված է