այր, որ ո'չ ուսաւ ի մանկութեան, եթՒ ո՛չ մարմին անհոգի, փայտեայ մարդ։ Ո՜, ո՞տացէ ինձ զմանկութիւնս. որ կորոյս զմանկութիւն, ո՛չ կարէ շահիլ անձին ինչ ի վայելչութեանց և ի պատասխանագունից։
Յայսմ ամենայնի, մի ի բազմաց ինձ հաւանելի և քաղցր էր հանդարտ և հեզ հարցուփորձութիւն ուսուցչաց, յամենայնի վայելչութեամբ։
20. Զաւուրս երկու ո՛չ կարարի հանգուցանել զիս․ ուր և երթայի երևակայէր ինձ այս տեսարան և խորհուրդ իմ բռնադատէր զիս ամաչիլ ի չափաւոր հասակի իմում ո՛չ դիտել այնքան, որքան երեկեան մանկունք։ Յայսորիկ աղադալ ի կիրակէի առաւօտուն գնացեալ յեկեղեցին, կամէի անտի գնալ առ բարերարն իմ և պատմել նմա զցաւն սրտիս, յորմէ միայն յուսայի գտանել զհանգիստ, այլ այս էր անագան։
Ես գնացի ի տուն․ առեալ զգունդն իմ սկստյ փոքր ինչ նկարել, և յետ ճաշուն ի 4-րորղում ժամու գնացի առ բարերարն իմ։ նա տեսեալ զգալուստ իմ, իսկոյն եթող զգրութիւն իւր և դարձեալ առ իս քաղցր դիմօք «զի՞նչ բերես ինձ բարիս», «զգունդն իմ» առեալ ի ձեռանէ իմմէ, հայեցեալ յամենալն կողմն, արախացաւ յոյժ․ «այժմ կանոնաւոր է նկարումն ձեր, այսպէս ամենայն, ինչ ուսանի ոք փոքր առ փոքր»․ յետ որոյ նա նկատեալ ի դէմս իմ զայս տխրութիւն, հարցանէ կարծեմ թէ գիտութեամբ «զիա՞րդ թուեցաւ ձեզ եգզամեն այն», «յոյժ բարի, բայց ես ամենևին կամ ի խռովութեան հայեցեալ ի պատանիս և մանկունս, որք առաւել գիտեն քան զիս»․ «ո՛չ, սիրելի իմ, զայս չէ՛ պարտ ձեզ մտածել, զմտաւ ածէք զփոքրիկ ժամանակն, յորս դուք աստ կայք, և քանի՞ առաւել ուսեալ էք դուք քան զնոսա, նոքա ի մանկութենէ ի ծնողաց ուսանին զայն ամենայն, և բազումք ևս մոռանան, այլ դուք զամ մի և այն ի լեզուս մեր, որ դժուարին է քան զամենայն լեզուս։ Նոքա զոր ուսանին, ուսանին յայն սակս, զի կամին ոմանք բժիշկ, ոմանք օրէնսգէտք, ոմանք աստուածաբանք, այլ այս ամենայն ուսմունք նոցա ձեզ չե՛ն ինչ օգուտ․ դուք զոր ուսանիք, ուսանիք հիմնաւորապէս, և ես յուսամ, զի հետ զհետէ գերազանցեսջիք քան զնոսա, այդ ու աղագաւ ո՛չ ոք կարէ մեղադրել զձեզ այլ ընդհակառակն, սիրելի է մեզ ամենեցուն յառաջադիմութիւն ձեր և բազում իրօք առաւել քաջալերեցարուք և յերկարեցէք յարիութեան ձերում , դուք ինքնին տեսանէք զուրախութիւն աշխատութեան ձերոյ և ազգ ձեր» և այլն։ Յելանելն իմ ասէ. «ամուսին իմ խնդրեաց զիս, զի դուք շնորհս արասջիք վազիւն յերեկոյին գալ առ մեզ»։ Ւ հարցանելն իմ զպաաճառն «դուք ինքնին տեսանէք թէ վասն ոյր»․ ի վախճանի ասէ․ «պարոն Բեհտզէլն խնդրեաց զիս տանիլ զձեզ ընդ իւր, այլ ինձ քաղցր, զի ի ծննդեան երեկոյին առ մեզ մնասջիք»։
20․ Յայսմ երեկոյի գնացի ի տեսութիւն պարոն պրօֆ<եսսօր> Րարդելսի, մեծ մաթէմաթիգայի։ Ես նախ քան զայս երկիցս գնացեալ էի առ նա և յամենայն նուագի սիրով ընկալեալ ի նմանէ։ Յայսմ նուագի որպէս և յաոաջնումն ի մտանելն իմ ի տուն նորա, գտի զամուսին նորա միայն նստեալ առ սեղանով, որ մանէր ղդիպզայ։ Յրնկալնուլն նորա զողջոյն իմ