Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/84

Այս էջը սրբագրված է

զեղանակ հաշուելոյ նոցա և ապա տայ ինձ զգրեալն, զի ես ի տան իմում՛ կրկին հաշուեցից։ Մինչև յ 8 ժամն մնացի առ նմա, յելանելն իմ ինքնին առեալ զճրագն, գայ ընդ իս մինչև ի դուռն, խնդրելով յաճախել միշտ զտեսութիւն իմ առ նմա․ «յամենայն նուագի ցանկալի է ինձ տեսանել զձեզ առ իս և խօսիլ ընդ ձեզ»։ 21․ Ի ճաշուն հրաւիրեալ էի այսօր գնալ առ պարոն պրօֆ<եսսօր» Ֆրիդ<լէնդէր>։ Յ 2-րորդում ժամու գնացեալ ի տուն նորա, ես գտի զամուսին նորա միայն ի տան։ Ի բանալն իմ զդուռն, Ջորջի գայ ընդ առաջ իմ և պատմէ թոթով լեզուաւ զբազում ինչ, ապա, «Բէյա, տո՛ւր ինձ համբոյր մի»․ ես համբուրեալ զնա և գրկեալ մտանեմ ի տուն։ Պրօֆեսսօրուհին ելեալ ի տեղւոջէ, բազում սիրով դնէ ինձ աթոռ նստիլ առ իւր, հարցանէ զորպիսութիւն իմ, յետ որոյ գայ և պրօֆ<եսսօրն>․ ես ելալ ընդ առաջ նորա, բարևիմ նմա, նա համբուրեալ ղիս, կալնու զձեռանէ իմմէ և զմիւս ձեռն պատեալ զպարտնոցաւ իմով, զրուցէ ընդ իս ընդ երկար ի մեծ դահլճի իւրում ճեմելով․ «Ես որոնեցի վասն ձեր զընկեր մի, ընդ որում կարէք գնալ ի Պետերբուրգ, այլ նախ քան զծննունդն ո՛չ կամիմ զայս, զի ինձ ցանկալի է յոյժ, զի ի ծննդեանն առ մեզ[1] մնասջիք. աստ է նոյնպէս, որպէս ես հաւատամ, այնպէս քաղցր, որպէս անդ», «այո տէր իմ, և իմ է այդ [2]ցանկութիւն լինել առ ձեզ յույս հանդիսաւոր աւուրս, քան այլ ուրեք»։ Ի զրուցելն մեր ելանէ Ջորջին,և սայլիւ իլրով խաղայ ի տան, ի խաղալն իսկոյն անկանի չերկիր, այլ պրօֆ<եսսօրն> ո՛չ ումեք եթող ի վեր առնուլ գնա. «այս վտանգաւոր[3] է նմա, ասէ, զի այսու օրինակաւ ուսանի նա անկարգութիւն», այս անկումն նորա էր թէև սաստիկ, այլ երե֊ խայն ոչ այնպէս ի ցաւս իւր, որքան ի շուտով յառնելն իւր ջան այր և՝ ելեալ ծիծաղի։ Մեք բազմիմք ի սեղան և Ջորջի ընդ մեզ. ես յաջմէ ամուսնոյ նորա և ի ձախմէ պրօֆ<եսսօրն>. այսպէս միշտ. կերակուր ի մրգեղինաց, խորոված։ Պարոն պրօֆ<եսսօրն> պատմէ զերկայն և զուարճալի բանաստեղծութիւն մի ի Բուրգերայ քաջ բանաստեղծէ և զամենայն բերան։ Ջորջին կամի փոքր ինչ աւելի ուտել, այլ մայրն արգելէ և ո՛չ տայ նմա։ Յետ սեղանոյն կոֆէ. պարոն պրօֆ<եսսօրն> տայ ինձ երկու անգամ, մեք զրուցեմք վաս ն Բեռների, այլ նա ո՛չ հաւանի ընդ գրուածս նորա։ Մեք մտանեմք ի սենեակ նորա և սկսւսնեմք զդասառութիւն։ Յետ դասառութեան «վաղիէն կրկին ստացայց[4] զխնդութիւն տեսանել զձեզ առ իս». այսու բանիւ արձակէ ղիս է տուն։ Աստի գնամ աո տիրացուն ռուսաց, Վասիլիյ Սիմենովիչ. նա ընկալնու զիս սիրով և պատմէ զճանապարհորդութիւն իւր ի Պլեսքով, նոլնպէս և կին նորա։ Չափաւոր կեցութիւն նորա։ Նոքա պատմեն ինձ զանցից տեսութեան իւրեանց ծնողաց[5]:

Դեկ<տեմբեր>

Պ<արրօտ>. 21. Եկն 5-րորդ ժամն և ես գնացի առ բարերարն իմ ըստ պատուիրանաց իւրոց։ Պատահեալ նախ բարերարուհւոյն իմոյ և մօր նորա, ողջոյն տուեալ նոցա, չև մտեալ ի տուն, գտի ի փոքրիկ սենեկի

  1. առ իս=առ մեզ:
  2. [է]:
  3. բնագրում՝ վտանկաւոր:
  4. [զխն<դութիւն]:
  5. [իւրեանց]