Այս էջը սրբագրված է

որ մնար և իր հպատակների մեջ լավ ու զորեղ սերունդ առաջացներ։

Բայց նորեկի տարօրինակությունն այդ չէր միայն։ Երբ գիշերվա մութը պատելու պես բոլորը կծկվում էին թառի վրա, նա սկսում էր պատմել հրաշալի բաներ օտար, անծանոթ և սիրուն աշխարհներից։ Պատմում էր, թե որտեղի՛ց էր ինքը, թե ի՛նչ երկրի, ի՛նչ ժողովրդի զավակ էր և թե ինչպե՜ս կային հավեր և աքաղաղներ, որոնք ապրում էին առանց ցանկապատի, առանց աղայի և որոնց ո՛չ մորթում էին և ո՛չ էլ չարչարում։

— Այնտեղ, հեռու,— պատմեց նա մի երեկո էլ,– շատ և շատ հեռու, կա մի շքեղ երկիր, բարձրաբերձ լեռներ, մեծ֊մեծ անտառներ, ուր ապրում են մեզ նման հավեր ու աքաղաղներ՝ ազատ շրջավայրերում։ Ծնվում են նրանք, մեռնում առանց մորթվելու և ուրիշների կերակուր դառնալու։ Այդ երկիրը հափշտակիչներին անմատչելի է․․․

Եվ ստրուկ հավերն ու աքաղաղները լսում էին նորեկին զմայլմամբ ու չէին հավատում։

— Քաղցր է այնտեղի կյանքը,— շարունակեց նա,— առանց շրջափակի, առանց աղայի, ուտում ես՝ ինչ աշխատում ես․ ծնում ես զավակներ, տալիս ես նրանց ծծելու ազատ օդ, թողնում ես մեծանալու և բազմանալու։ Ամեն ոք իր կյանքի տերն է․ ամբողջ բնությունը քոնն է, դու բնության մի մասը․ ուրուրը չի՛ համարձակվում իջնել նրանց մեջ, ձագերը խլել, կանանց վախեցնել։ Կոշտ֊կոպիտ աղան այսպես չի՛ գալիս դանակը ձեռքին, բռնում֊մորթոտում յուրաքանչյուրին։

— Իսկ ինչպե՞ս գնալ այդ երկիրը,— հարցրեց մի աքաղաղ։

— Դրանից հեշտ բան չկա,— պատասխանեց նորեկը,— ահա՛, տեսնո՞ւմ եք այդ գետակը․ ես ձեզ կառաջնորդեմ․ կընկնենք դրա ջրերի մեջ, հոսանքը մեզ կտանի մի տեղ կհասցնի և եթե այդ երկրներին չենք հասնիլ, գոնե ազատ կապրենք և շրջափակից ու մորթվելուց հեռու կլինենք։

— Իսկ եթե խեղդվե՞նք։

― Ի՞նչ կա․ չէ՞ որ մի օր այստեղ անպատճառ պիտի