Այս էջը սրբագրված է

մորթեն մեզ․ ավելի լավ չէ՞ փորձել ազատվելու և մեռնել ազատ։ Բայց գուցե հոսանքը մեզ տակովը կանի, գուցե մի ցամաք տեղ հասնենք. թո՛ղ լինի օտար տեղ, բայց հեռու այս գերությունից․․․

Ասաց, լռեց և նայեց բոլորին։

Հավերն ամենքը լուռ էին։ Նրանցում զարթնում էր երազելու, լավ օրեր ցանկալու ընդունակությունը։ Իրավ, ի՜նչ լավ կլիներ դուրս գնալ հեռու, շատ հեռու, ազատ լինել, ազա՜տ ապրել։

Ողջ գիշերը քնել չկարողացան․ ջղային դրության մեջ էին․ գետակին էին նայում, միմյանց հետ խորհում ու վիճում։

Բայց աղան գիշերը լսել էր նրանց կչկչոցը և անհանգստությամբ ելել էր դիտելու։

― Այս ի՞նչ է,— զարմանում էր նա,— հավերս անհանգիստ են․ այդ օտար և վայրենի աքաղաղը փորձանք է բերելու գլխիս. շա՛տ են ժողովվում նրա շուրջը․․․ Չէ՛, վաղն ևեթ նրան պիտի հեռացնել այստեղից։

Լուսադեմին մոտ՝ օտար աքաղաղը հանկարծ վեր թռավ, կուկուրիկու ձայնեց, հավերին շուրջը ժողովեց և գոչեց․

— Գնա՛նք ուրեմն, եղբայրներ, ժամանակն է, հետևեցեք ինձ և ազատվենք գերությունից․․․

Ապա ոստնեց ցանկորմի վրա, ցած նետեց իրեն, վազեց, համարձակ գետակը մտավ, խրախուսեց հետևողներին, կանչեց և հոսանքի մեջ ընկավ։

Մի քանի հավեր և աքաղաղներ հետևեցին նրան ու ջուրը մտան։ Երկուսը, տեսնելով հոսանքի պտույտը, ահաբեկ ետ դարձան, մեկը քարացավ վախից և կանգնած մնաց ջրի եզերքին, մի ուրիշն էլ չկարողանալով սրտապինդ մնալ― խեղդվեց. իսկ օտար աքաղաղն ու տասի չափ գերիներից քաջաբար տվին իրենց հոսանքի ընթացքին և շուտով անհետացան մյուսների աչքերից․․․


Գ

Անցան շատ օրեր։ Աղան գուշակեց բանն ինչումն էր․ բարկացավ, կատաղեց ցանկապատից դուրս եկող, բայց վարանողներին իսկույն մորթոտեց, ուշադրությամբ զննելով՝