Այս էջը սրբագրված է

― չէ՞ որ բոլորդ ողորմելի վախկոտներ եք։ Այ, ինչպես դողում եք․ չէ՞ որ ձեր քաջերն ու այն օտար հանդուգնը այնտեղ հեռու են այժմ, ազատ և այլևս չեք տեսնիլ դուք նրանց։

Այո, պարոններ, տեսա ես․ մի սքանչելի լեռան վրա են, ազատ օդի մեջ բույն են դրել և ապրում են․ ո՛չ ուրուր կարող է մոտ գնալ և ո՛չ էլ աղա․ մինչդեռ դուք, որ այդքան «խելոք» գտնվեցիք, այսուհետև երկու ուտող կունենաք,— ես և աղան․․․ Դեհ, մնաք բարև, էլի խելոք եղեք, միշտ այդպես խելոք․․․

Ասաց, մեկ էլ ծիծաղեց, բաց արավ թևերը և սարսափից սառած գաղութի միջից բարձրանալով՝ հեռացավ իր որսի հետ։

Նույն գիշեր ոչ ոք չքնեց։ Ոչ ոք կուտ չկերավ․ ամենքը խոսում էին ուրուրի պատմածների մասին։ Մի քանի աքաղաղներ ու հավեր իսկույն միացան և ողջ գիշեր դատելուց, մտածելուց ու վիճելուց հետո մյուս առավոտ տասը հոգի դուրս ոստնեցին և մյուսների աչքի առաջ ջրի մեջ ընկնելով՝ անհետացան․․․

Աղան սարսափեց, տեսավ, որ տասը հոգի էլ խուսափել էին։

— Անիծյալ օտար աքաղաղ,— գոչեց նա։ Եվ վճռեց մորթոտել կամ հեռացնել գաղութից բոլոր նրանց, որոնք բռնվելիս և կամ իր ներկայությամբ՝ ավելի հանդուգն էին երևում։

Բայց թե՛ այդ սարսափի միջոցը և թե՛ ուրուրի ամենօրյա այցելությունը, փոխանակ մեռցնելու վտանգավոր մտքերը, ավելի գրգռեց և քիչ օրից հետո հինգ հոգի ևս փախան։

Մնացածներն էլ գրգռված, խումբ առ խումբ հավաքվում էին ամեն կողմ, հաճախ աղայի դեմ ցույցեր էին անում և աղան ստիպված էր ամեն անգամ մեկին կամ մյուսին զատել, ոտները կապած հեռացնել գաղութից, մորթոտել, աքսորել։

Այդ դրությունն աղային մշտատև մտատանջության պատճառ դարձավ այնուհետև։ Ի՞նչ անել. օտար աքաղաղի թողած