Այս էջը սրբագրված է

նայում էին որպես մի մարդու վրա, որ այնքանով ես գոհ պետք է լիներ, որ այս գիշեր կուշտ փորով հաց էր ուտելու: Ընթրիքի ժամանակ խիսա տխուր անցավ։ Վարդանր և նոր հյուրը համարյա չէին խոսում, իսկ ծերունին նույնպես խիստ հազիվ անգամ խոսք էր փոխում իր որդիների հետ։ Սեղանակիցների սրտերր լցված էին զանազան տեսակ, միմյանցից տարբեր ցավերով։ Ծերունին կապալաոուի վրա էր մտածում, թե նա դժգոհությամբ հեռացավ իր տնից։ Հայրապետը զբաղված էր քուրդ բեկով և Լալայի վիճակով, նա կրկին միտքն էր բերում Սառայի պատմությունը և մտածում էր, թե ի՞նչ պետք է անել: Ծերունու մյուս որդիները մտածում էին իրանց մշակությունների վրա, թե առավոտյան ով ինչ գործ պետք է կատարե: Վարդանի գլխի մեջ պտտվում էր Լալայի գեղեցիկ ուրվականը։ Իսկ նոր հյուրը, աստված գիտե, թե ինչ բանի վրա էր մտածում…

Երբ սեղանը հավաքեցին, Ստեփանիկը բերեց իբրիղը[1]և լագանը, իր ձեռքով ջուր ածեց, և տեղային սովորության համեմատ, նրանք լվացին իրենց ձեռքերը, գոհացան և փառք տվին աստծուն։ Ծերունին սկսեց ծխել իր երկայն չիբուխը, իսկ պարոն Դուդուկջյանը հանեց իր ծոցից մի գեղեցիկ պորտսիգար, որ ամենևին չէր համապատասխանում նրա հնամաշ հագուստին, և դուրս բերելով նրա միջից մի թանկագին սիգար, երկար եղունգներով ծայրը կտրեց, և սկսեց ծխել: Փոքրիկ սենյակր լցվեցավ հավանյան ծխախոտի անուշահոտությամբ։ Երևում էր, որ այդ մարդը մի ժամանակ զուրկ չէ եղել կյանքի վայելչություններից, իսկ այժմ հանգամանքները ձգել էին նրան մի տարօրինակ կյանքի մեջ։

Ընթրիքից հետո խոսակցության առարկան Թոմաս էֆենդին էր։ Վարդանը մասնավորապես պատմել էր պարոն Դուդուկջյանին այդ մարդու մասին, և այդ պատճառով խոսակցության առարկան նրան բավական ծանոթ էր: Ծերունի Խաչոն խիստ քաղաքավարի կերպով նկատեց Վարդանին, թե նրա այն օրվա վարմունքը էֆենդու հետ անխոհեմ էր։ — Ես,– ասաց նա,– դու գիտես, որ քեզ չեմ ջոկում իմ այս յոթն որդիներից,— նա ցույց տվեց վեց որդու վրա, որ նստած էին և Ստեփանիկի վրա, որ կանգնած էր

169

  1. Իբրիղ -մետաղե աման, որ գործածվում է ջուր լցնելու համար: