Այս էջը սրբագրված է

որդիների սառնասրտաությունը դեպի իր և նորեկ հյուրի «քարոզները»: Նա զարմանում էր, որ այնպես կասկածանքով էին նայում այդ ոգելից և ազնիվ երիտասարդի վրա: Մյուս կողմից, նրա սիրտը խռովում էր երկու սեր. որոնք շատ չէին տարբերվում միմյանցից իրանց բնավորությունով.– մեկը, հարստահարված գյուղացու սերը, մյուսը՝ Լալայի սերը, որ նույնպես բարոյական հարստահարության ենթակա էր…

Նա աչք ձգեց, տեսավ, որ նորեկ երիտասարդը քնած էր: Ճրագի աղոտ լուսով նկարվում էր, նրա գունաթափ և մաշված դեմքը, որի սուր գծերի մեջ արտահայտվում էր մի հաստատուն բնավորություն: Նրա քունը անհանգիստ էր: Տենդային զռոանցության մեջ տանջվում էր նա: Երբեմն նրա ցամաք շրթունքը շարժվում էին, և լսելի էին լինում խառն, կցկտուր խոսքեր, ֆրանսերեն և հայերեն լեզվով.

«Գյուղացիներ… հասավ ժամը… ձեր արյունով պիտի գնեք… ձեր ազաաությունը… ներկան… ապագան… մեզ է պատկանում… ցույց տվեցեք… քաջեր որ թուրքի… երկաթի գավազանը… բոլորովին չէ մահացրել… ձեր մեջ կյանքը… և… ազատության… զգացմունքը… Կրակի… և… սրի մեջ… պիտի գտնենք մեր… փրրկաթյունը…։ Դեպ առա՜ջ… քաջե՛ր…»

— Խե՜ղճ,– ասաց Վարդանը գլուխ շարժելով: — Երևի շատ գրքեր է կարդացե… Հայ գյուղացու ողորմելի օղայի մեջ իրան Փարիզի բարիկադների վրա է երևակայամ և ճառ է խոսում… խեղճ…

Այդ միջոցին Վարդանի ականջին զարկեց երգի մեղմիկ ձայն, որ տխուր հնչյուններով լսելի էր լինում գիշերային լռության մեջ: Նա ճանաչեց նազելի ձայնր և դարս եկավ օդայից: Ծերունի Խաչոյի աանը մի երկրորդ արարած ես այն գիշեր արթուն էր, նա իր անկողնի մեջ անհանգիստ կերպով այս կողմ և այն կողմ էր շուռ գալիս: Նրա շուրջր, սրահի մեջ, այր և կին բոլորը ծանր քնով խոմփում էին: Մշակի հոգնած և վաստակաբեկ անդամները գիշերվա արթնություն չգիաեն:

Միայն Լարսն հանգիստ լինել կարող չէր: Նա հագնվեցավ և կամաց դուրս եկավ սրահից: Կատուն այնպես գգույշ, այնպես հեզիկ կերպով չէր կարոդ փոխել իր քայլերր, որպես այդ մանկահասակ աղջիկը, անցնելով սրահի միջից, հայտնվեցավ բակում: Շունը նրան հեռվից տեսնելով սկսեց հաչել: «Սո՛ւս»,– շշնջաց նա հազիվ լսելի ձայնով: Շունը լռեց: Խաղաղ գարնանային գիշր էր:

173