ասում են, «մինչև տղան լաց չլինի, մայրն էլ ծիծ չի տա»: Հայերը իրանց լռությունով, իրանց համբերությունով և իրանց մեծահույս սպասելով ոչինչ չեն ստանա: Հայերը պետք է բողոքեն:
— Այո՛, պետք է բողոքեն, — կրկնեց պարոն Դուդուկջյանը, — և այդ բողոքը պեաք է հայտնվի նույն ձևով, որպես հայտնեցին մյուս քրիստոնյա ազգերը:
— Ուզում եք ասել, թե հայերն էլ պետք է կռվեն… — նրա խոսքը կտրեց ծերունին։
— Այո, այդ եմ ուզում ասել։ Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիաե, ով որ արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես։ Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել պեաք է ցույց տան, թե իրանք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրանք ևս սպանել գիտեն։ Եվ այժմ ամենահարմար ժամանակն է։
Ծերունին մի դառն ժպիտ գործեց իր խորշոմած դեմքի վրա, պատասխանելով.
— Օրհնած, ինչով պետք է ցույց տան, թե քաջություն ունեն կամ սպանել գիտեն։ Թուրքերը հայերի մոտ մի դանակ անգամ չեն թողել, որ հարկավորած ժամանակ մի հավի վիզ կտրեն։
Պարոն Դուդուկջյանր դժվարացավ պատասխանել։ Վարդանր ասաց.
— Զենքեր, որքան կամենում եք, ես կտամ ձեզ, միայն կռվողներ լինեին։ Ձեզ հայտնի է իմ պարապմունքը, ես կանտրաբանտիստ եմ, ինձ ծանոթ են բոլոր անցքերը, բոլոր գաղտնի ճանապարհները այստեղ զենքեր անցկացնելու համար։
— Միայն զենքը բավական չէ,—խոսեց խոհեմ ծերունին, — դուք կարո՞ղ եք տալ այստեղի հայերին այն սիրտը, այն քաջությունը, որ ունեն մյուս քրիստոնյա ազգերը, որոնք այժմ պատերազմում են իրանց ազատության համար։ Զենքը ի՞նչ գործ կարող է կատարել մի ստրկացած ժողովրդի ձեռքում։
— Հեշտ չէ այսպես դատել ժողովրդի վրա, տանուտեր Խաչո,— խոսեց պարոն Դուդուկջյանը,— Մեր ժողովուրդը բոլորովին չէ կորցրել ոչ իր սիրտը, ոչ քաջությունը և ոչ ազատության զգացմունքը։ Մի շարժառիթ, մի հարմար ժամանակ պետք է, որ դրանք հայտնվեն նրա մեջ։ Այժմ ամենահարմար ժամանակն է: Ռուսները պիտի պատերազմեն թուրքերի հետ, թող հայերն էլ մի կողմից
186