Պսակում է երկրագործի բաղձանքը… Այսպես էլ ժողովրդի սրտի մեջ սերմանած ցանքի վրայից պետք է անց կենան ժամանակներ, մի քանի խաղաղ և փոթորկալից ժամանակներ, մինչև հունձը կհասունանար… — Շատ գեղեցիկ օրինակ է,— պատասխանեց պարոն Դուդուկջյանը, – ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ։ Բայց մի բան կա, այն ես պետք է ի նկատի ունենար: Ես այժմ ձեզ հետ պետք է ձեր ձևով՝ երկրագործի և անասնապահի լեզվով խոսեմ, այդ լեզուն ավելի հասկանալի կլինի ձեզ: Թողեցեք մի անգամ ձեր ցանքը առանց քաղհան Քաղհան անել նշանակում է ցանքի միջից ավելորդ և վնասակար խոաաբույսերը արմատախիլ աներ անելու, և կտեսնեք, որ վայրենի խոաերը կաճեն, կբազմանան, կխեղդեն նրանց և իրանք կբռնեն նրանց տեղը։ Ձեր սերմանած բույսերը կոչնչանան։ Դա մի տեսակ կոիվ չէ՞, որով ավելի զորեղը սպանում է անզորին։ Բոլոր բույսերի մեջ նկատվում է այդ կrիվը, այդ պատերազմը, որով մինը մյուսին աշխատում է ճնշել, ոչնչացնել, որ կարողանա պահպանել իր գոյությունը։ Եվ որն որ կռվելու, մաքառելու և մրցելու րնդունակություն չունի, նա զրկվում է կյանքից։ Այդ ընդունակությունը ուրիշ խոսքով կոչվում է անձնապաշտպանություն։ Անձնապաշտպանության վարժապետը ինքը բնությունն է: Բնությունը բոլոր էակներին, որոնք աճելու և բազմանալու ունակություն ունեն, տվել է իրանց նմանների հետ կռվելու ընդունակություն մեկին շատ, մյուսին սակավ։ Ծառերը, խոտերը, անասունները և մարդիկ ևս ունեն այդ ընդունակությունը։ Միայն քարերը, փայտերր, մեռած մարմիններր մնում են անշարժ և իրանց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն։ Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և այդ բնական կռիվը։ Դա կյանքի կռիվ է, որի մեջ ամեն մի էակ ոչ միայն աշխատում է պահպանել իր գոյությունը, այլ աշխատում է և ոչնչացնել իր թշնամիներին, որպեսզի իր աճելությունը ապահով և անարգել կերպով կատարվի… — Այժմ, կարծեմ, դուք հասկանում եք իմ միտքը,—շարունակեց նա։ — Բնության մեջ ինչ որ կատարվում է բույսերի և անասունների կյանքում, նույնը կատարվում է և մարդկային կյանքում։ Այստեղ ևս հանդիսանում է նույն կռիվը, միայն ավելի սաստիկ և ավելի բազմատեսակ կերպով։ Ազգերի կրթության և ընդունակության համեմատ փոփոխվում են նրանց անձնապաշտպանության
188