Այս էջը սրբագրված է

դժոխային մեքենայություն էր թաքնված նրանց տակին, այդ մենք չինք տեսնում։ Մենք միայն տեսնում էինք հարստահարություններ, սպանություններ, բռնի կրոնափոխություններ և զանազան տեսակ չարագործություններ, որ կատարում էին մեր հարևան բարբարոս ցեղերը։ Այդ բոլորր մենք առօրյա և պատահական էինք համարում, և չգիտեինք, որ հիշյալ անկարգություններին մի գաղտնի քաջալերող կա, չգիտեինք, որ այդ բոլորր կատարվում է բարձր աստիճանավորների թելադրությամբ։ Մենք մեղադրում էինք կառավարությանը այն մտքով միայն, որ նա թույլ է, որ նա անհոդ է, որ նա իր անզգամ հպատակները զսպել չգիտե։ Բայց չէինք հասկանում, որ կառավարության պաշտոնյաները իրանք այդ բարբարոսներին գրգռում էին հայերի դեմ, քրիստոնյա տարրը ոչնչացնելու համար։ Ինչո՞ւ, կհարցնեք ինձ։

— Թուրքիան շատ լավ է հասկացել, եթե նա մի օր կզրկվի իր եվրոպական և ասիական նահանգներից, այդ կորստի պատճառը լինելու են տեղային քրիստոնյա ազգաբնակությունները։ Նա հասկացել է, որ քրիստոնյա հպատակների գոյությունը իր պետության մեջ ամեն անգամ պետք է առիթ տա քրիստոնյա թագավորներին միջամտելու Թուրքիայի գործերի մեջ և բարձրացնել մի նոր արևելյան հարց։ Իր նահանգները չկորցնելու համար, քրիստոնյա թագավորների միջամտությունից ազատելու համար, թուրքը ստիպված է ոչնչացնել քրիստոնյաներին։ Քրիստոնյաների պատճառով նա իր եվրոպական նահանգներից շատերը կորցրեց և մնացածը կորցնելու վրա է։ Իսկ ասիական երկրներից իր ամբողջությունը պահպանել է միայն Փոքր Ասիան։ Այստեղ գլխավոր քրիստոնյա ազգությունը, որ սպառնում է պետության այդ մասնի անջատմանը— են հայերր։ Ուրեմն եվրոպական տերությունների ձայնը կտրելու համար, պետք է ցույց տալ նրանց, որ Հայաստանում հայ չկա։ Այդ սպանության գործի մեջ Թուրքիան ընտրել է ամենահարմար դահիճներ՝ քրդերին և չերքեզներին։

— Եթե հավաքելու լինենք վերջին 20—30—50 տարիների ընթացքում կատարված փաստերը, կհամոզվենք, որ այդ բոլորը ճշմարիտ է։ Կհամոզվենք, որ հայերի վերաբերությամբ գործվ հարստահարությունները, ճնշումները, հալածանքները, հափշտակությունները, մի խոսքով բոլոր բարբարոսությունները պատահական երևույթներ չեն, Կհամոզվենք, որ այդ բոլորի մեջ թաքնված, մի նախապես մտածված, կարգադրված հիմք և նպատակ, որ ծառայում են հայկական տարրը հետզհետե տկարացնելու,

195