Այս էջը սրբագրված է

սաստկացնել հայերի գաղթականությունը, և Հայաստանը դատարկելով հայերից, նրանց տեղը լցնել քրդերով և չերքեզներով։

— Այժմ տեսնում եք,— շարունակեց պարոն Դուդուկջյանը,— որ այդ բոլոր չարագործությունների մեջ մի ներքին կապ կա, մի գաղտնի և դժոխային նպատակ կա։ Ես ավելորդ եմ համարում խոսել մասնավոր երևույթների վրա և ցույց տալ, որ տեղական իշխանության պաշտոնյաները շատ անգամ աշխատել են արհեստական կերպով սով պատճառել հայաբնակ գավառներում, որպեսզի քրդերի և չերքեզների սրից ազատ մնացած հայերին կոտորեն քաղցածությունով։ Դա հրեշավոր մի սպանություն է, որին ընդունակ է անգութ, անողորմ թուրքը միայն։ Մաշել ժողովուրդը աղքատությունով, տնտեսապես սնանկացնել նրան, զրկել ա պրուստ ի բոլոր միջոցներից, ահա գլխավոր զենքերր, որոնցմով թուրքը աշխատում է այժմ ոչնչացնել հայ տարրը։ Նա գիտեր, որ ուրիշ զենքով դժվար է մահացնել մի ժողովուրդ, որի զորությունը կայանում է իր աշխատասիրության և նյութական կարողության մեջ։ Զեյթունի հայերր վարուցանքի տեղ չունեն. նրանց ապրուստի և արդյունաբերության գյխավոր աղբյուրներն են երկաթի հանքերը, որ բովագործում են նրանք, պատրաստում են զանազան տեսակ գործիքներ, կամ այնպես անպատրաստ տանում են մերձավոր գավառները, և վաճառելով, փոխարենը գնում են ինչ որ իրանց պետք է։ Թուրքիան մի քանի անգամ փորձ փորձեց խլել զեյթունցիների ձեռքից այդ հանքերր, միայն քաջ լեռնաբնակների սասստիկ ընդդիմադրությունը կարողացավ փրկել իրանց ապրուստի գլխավոր հարստությունը։ Վանա հրդեհը այդ տեսակ մեքենայությունների մի ճշգրիտ օրինակ կարող է համարվել։ Հայերը այս քաղաքում բավական հարստացած էին. մի գիշերվա մեջ նրանց բոլոր խանութները կրակի մատնեցին։ Չնայելով հայերի անդադար բողոքներին, տեղական իշխանությունը մինչև անգամ քննություն սկսել չէր ցանկանում…

— Մեզ մինչև այսօր զարմացնում է այն միտքը, թե ինչու Թուրքիան այդքան շողոքորթում է քրդերի ու չերքեզների ցեղապետներին, շողոքորթում է նրաց հոգևոր գլուխներին կամ շեյխերին, որոնք իրանց անկարգություններով ոչ սակավ հոգսեր են պատճառում կաոավարությաանը։ Դրանք շատ հարկեր չեն վճարում, շատ անգամ խումբերով ասպատակում են այս և այն գավառները։ Մի՞թե, մտածում էինք մենք, եթե իշխանությունը

197