Այս էջը սրբագրված է

սերունդը պետք է ճանճեր համարել։ Հայի երկրի վրայով անցան Մանգուլխանի, Լենկ-Թեմուրի, Չինգիս-խանի, Հուլավունի և դրանց նման մարդկային հրեշների արյունարբու հրոսակները։ Նրանք անցան հեղեղների և փոթորիկների նման, ջարդեցին, ջարդվեցան, և վերջապես անհետացան, բայց հայը դարձյալ մնաց։ Այժմյան մոնղոլական Թուրքիան, աշխատելով սպանել արդյունաբերող և տերության գանձարանը լցնող հայերին, անգիտակցաբար սպառնում է ինքն իրան։ Նրա այժմյան ֆինանսական սնանկությունր այդ սպանության հետևանքն է։ Վաղեմի Թուրքիան ավելի լավ է հասկացել հայ տարրի օգտավետությունը իր պետությունը հաստատության համար։ Նա ոչ միայն առանձին հոգ էր տանում աշխատասեր հայ գյուղացու հանգատության համար, այլ պետության գանձային ամբողջ կառավարությունը հանձնել էր հայ դրամատերերի ձեռքը, և մեր սառաֆները ոչ սակավ անգամ ազատում էին պետությունը ֆինանսական ամենադժվարին ճգնաժամի ժամանակ։

Առավոտը մոտ էր լուսանալու, տակավին խոսում էին մեր տաք գլուխ խորհողները։ Հետո նրանք սկսեցին խոսել ինչ-որ պատրաստությունների և կարգադրությունների մասին։ Երբ խորհուրդը ավարտված էր, պարոն Դուդուկջյանը հանեց իր ծոցից երեք այցատոմս, և տալով իր բարեկամներին, ասաց.

—Ես բոլորովին հավատում եմ ձեզ. այժմ դուք կարող եք գիտենալ իմ ով լինելը և իմ իսկական անունը։ Այցատոմսի վրա ֆրանսիական գեղեցիկ տառերով տպված էր Լ. Սալման։Պարոն Լևոն Սալմանի հայրը՝ Թորոս Չելեբին Չելեբի կոչում են թուրքերը հայ և հույն վաճառականներին:մահմեդականություն ընդունած հայ կաթոլիկ էր: Թե ինչ հանգամանքների պատճառով նա փոխեց իր կրոնը, դա մի երկար պատմություն է: Մենք այսքանը միայն կասենք, որ Թորոսին մեղադրեցին մի թուրք օրիորդի հետ հարաբերություններ ունենալու մեջ, և նա սպանումից ազատ մնալու համար ստիպվեցավ մահմեդականություն ընդունել և ամուսնանալ գեղեցիկ Ֆաթիմայի հետ,– այսպես էր օրիորդի անունը։ Լևոնի ծնունդից հետո Ֆաթիման վախճանվեցավ և փոքրիկ երեխան մնաց հոր խնամատարության ներքո, որին սաստիկ տանջում էր այն միտքը, որ իր զավակը կկրթվի և կմեխանա իրան ատելի դարձած մի օտար կրոնի մեջ։ Սալմանը (մահմեդականացած Թորոս Չելեբին) թողեց իր հայրենիքը՝ Անգուրիան և

199