Այս էջը սրբագրված է

դարերով տանջվեցավ, բթացավ և զրկվեցավ հասարակական մարդ շինելուց, բայց մյուս կողմից, նա իր այդ բանտարկության մեջ պահպանեց հայությունը։ Դա մեծ գործ է։ Որքան տղամարդը դրսում մահմեդական տարրի ազդեցության ներքո կորցնում է իր ազգային առանձնությունները, այնքան կինը կանանոցի մեջ, հեոու մնալով այդ ազդեցությունից, պահպանում էր ազգայնությունը։ Այսպիսով անգիտակցաբար պահպանվում էր մի մշտական հավասարակշռություն։ Տղամարդի կորստի տեղը լցնում էր կինը։ Այդ կարելի է տեսնել ամենահասարակ մանրամասնությունների մեջ անգամ։ Կնոջ զզվանքը դեպի մահմեդականությունը հասնում է սարսափելի մոլեռանդության՝ ամեն ինչ, որ դուրս է գալիս մահեդականի ձեռքից, նա պիղծ է համարում. նրա մորթած միսը, նրա մակարգած պանիրը, նրա թխած հացը չէ ուտում։ Բայց տղամարդիկ այսպիսի խտրություններ չգիտեն։ Ես լսել եմ հարյուրավոր պատմություններ, որ մահմեդականներից հափշտակված կինը, աղջիկը կամ վերջապես փախչում է, կամ եթե չէ հաշողվում, անձնասպան է լինում։ Բայց տղամարդի վերաբերությամբ այս տեսակ օրինակներ խիստ սակավ են։ Կա մի ուրիշ բան ևս, որ ամենագլխավորն է. շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերնում բոլորովին սովորական է դարձել, բայց ես չտեսա մի կին, որ թուրքերեն խոսեր, կամ գոնե գիտենար այդ լեզուն։ Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը կինն է։ Նա իր հեղինակությունր բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ։ Հայերի տներում ծառայող քրդերր և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում։ Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական հիմունքը։ Այժմ նա մի անարատ, չապականված և անմշակ նյութ է մեր ձեռքում, որից կարելի է հրաշալի բան շինել։

Այսպիսի և դրա նման մտածություններ վերջին օրերում պարոն Սալմանի սովորական խոսակցության առարկան էին։ Բայց չսայելով, որ նա այնքան լավ կարծիք ուներ հայ կնոջ մասին, ծերունի Խաչոյի տան կնիկները նրան չէին համակրում. Հասկանալի՛ է, որ նրա ներքին, բարոյական և մտավոր արժանավորություները նրանք ճանաչել կամ գնահատել անկարող էին, բայց պարոն Սալմանը իր արտաքին կեղևի մեջ նույնպես ուներ շատ բան, որ կարող էին գրավել ամեն մի կնոջ ուշադրությունր։ Բայց կինը զարգացման զանազան աստիճանի և ժողովրդի զանազան դասերի տարբեր ճաշակներ ունի տղամարդի արժանավորությունները

205