Այս էջը սրբագրված է

Վարդանը ապշած լսում էր երկու բարեկամների խոսակցությունը և ոչինչ չէր հասկանում:

— Հիմա հասկանում ես,— ասաց նրան պարոն Սալմանը,— որ իմ բարեկամի արկղը ձեռնածուի արկղիկի նման երկու հատակ ունի։

— Հետաքրքիր է գիտենալ, թե ֆոկուսի գլխավոր հատակի մեջ ի՞նչ էր թաքցրած,— հարցրեց Վարդանը։

— Զենքեր… Վարդանր այժմ հասկացավ չարչու ով և ինչ մարդ լինելը, որովհետև մի քանի օր առաջ նրա մասին լսել էր պարոն Սալմանից, և ինքը նույնպես գրկեց նրան։ Այդ մարդը Մելիք-Մանսուրն էր։

ԻԵ

Ամենամեծ մարդիկն անգամ ունենում են խոշոր թուլություններ։ Թոմաս Էֆենդին թեև մեծ մարդերի կարգին չէր պատկանում, բայց Ալաշկերտի գավառում հսկա էր համարվում։ Առյուծ չգտնված տեղում աղվեսն էլ խոշոր գազան է։ Այդ մարդն էլ, որքան գործունյա, որքան ճարպիկ էր, դարձյալ ուներ իր փոքրիկ թուլություններր։ Ամբողջ ցերեկը անցկացնելով իր պաշտոնին վերաբերյալ աշխատություններով, գիշերներր շատ անգամ լուսացնում էր նա զանազան տեսակ անբարոյական քեֆերով, և թուրք պաշտոնատարների մոլորություններին հետևելով, արաղ էր խմում, աղջիկներ ու տղաներ էր պար ածում, և իրան շրջապատում էր զանազան տեսակ «չալկիներով» (երաժիշտ)։ Ամեն մի գյուղ մտնելիս ամեն մի գյուղացու խրճիթի դռներր բաց էին նրա առջև։ Ով կարող էր չընդունել այդ բարձրաստիճան հյուրին։ Ընդհակառակն, գյուղացին պատիվ էր համարում իրան, երբ Թոմաս էֆենդին ոտք կկոխեր նրա շեմքի վրա, թեև նրանից չէր շահվում, ուտեցնում էր, խմեցնում էր, բայց այդ էլ բավական էր, որ Թոմաս էֆենդին կսկսեր այնուհետև «բարի աչքով» նայել իր հյուրասիրողի վրա։ Մի երեկո գզիրը մի աղքատ գյուղացու տանը լուր տվեց, թե էֆենդին պետք է հյուր լինի։ Տան տերը մի քանի գյուղերի միակ արհեստավորն էր, շինում էր երկրագործական անոթներ, նորոգում էր վնասված գութաններ, արորներ, սայլակներ և այլն։ Նա ըստ

217