Այս էջը սրբագրված է

մեծի մասին իր տանը չէր գտնվում, որովհետև ման էր զալիս գյուղից գյուղ և իր համար գործ էր պտռում։ Այս երեկո նույնպես տանը չէր։ Արհեստավորի կինը պատասխանեց գզիրին, թե մարդս տանը է, ի՞նչպես կարող եմ ընդունել էֆենդուն։

— Մարդդ տանը չէ, տունը յուր տեղն է, — ասաց գզիրը կոշտ կերպով։ Այդ գզիր կոչվածներն էլ մի առանձին պատիժ են խեղճ գյուղացու համար։ Դրանք պաշտոնական անձինքների որսորդական շներն են, սաստիկ հոտառություն ունեն, և խիստ վարժված են, թե ինչ ճանապարհներով պետք էր հետամուտ լինել որսին…: Արհեստավորի կինը շվարած մնաց և խոսք չգտավ պատասխանելու գզրին։ Գզիրը իր հրամանը կատարած համարելով, հեռացավ, ավելացնելով.

—Էֆենդին կգա, երբ ճրագները կվառվեն։ Խեղճ կինը մի քանի րոպե, որպես քարացած, կանգնել էր իր խրճիթի դռանը և չգիտեր, թե ինչ պետք էր անել։ Նրա տղամարդը տանը չէր է նրան անվանել էր մի օտար և անծանոթ հյուր ընդունել իր մոտ։ Նա մտավ իր դրացի Օհոյի խրճիթը և խնդրեց նրան ասելով.

— Եղբայր Օհո, գզիրը լուր տվեց, թե էֆենդին այս գիշեր մեզ մոտ պիտի լինի, մարդս տանը չէ, ի սեր աստուծո, եկեք և կառավարեցեք նրան։

— Այս ի՞նչ բան է, — պատասխանեց Օհոն բարկանալով,— այս գյուղում էլ ուրիշ տուն չկա՞ր։

— Չե՞մ իմանում, — ասաց կինր վշտացած ձայնով, — գզիրը այսպես պատվիրեց։ Դրացի Օհոն խոստացավ, որ ինքը կընդունե հյուրին և կնոջը մենակ չի թողնի։ Թոմաս էֆենդին այնքան ծանոթ էր այս գավառի հետ, որ ամեն մի գյուղ մտնելիս, շատ լավ ընտրություն անել գիտեր իջևանների մեջ, թե որ տունը ավելի հարմար էր գիշերելու համար։ Նրա ճաշակը այդ մասին բավական զարգացած էր։ Գլխավոր պայմանները, որ համապատասխանում էին նրա պահանջներին, դրանք էին որ աան տերը աղքատ և փոքր ինչ հիմար լիներ, և եթե հիմար չէր, պետք է գոնե խմելու հետ սեր ունենար (երկու հատկություններ, որ շաա չեն զանազանվում միմյանցից) և ամենագլխավորն

218