Այս էջը սրբագրված է

գործում էին։ Կնիկներր զբաղված էին իրանց տնտեսությունով, որովհետև դաշտում աշխատողների համար պետք էր ճաշ ուղարկել։ Գյուղացիներր ըստ մեծի մասին ճաշը ուտում են դրսում և գիշերը ընթրիքի ժամանակ միայն գալիս են տուն։ Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչ էր պատահել։

                                                                                  Ծերունի Խաչոն անհամբերությամբ սպասում էր խուզարկուներին, որպես մի դատապարտյալ սպասում է մահվան պատժին, որովհետև գիտե, որ ազատվելու ոչ մի հնար չունի։ Նա տանեցիներին եղելության իսկությունր չհայտնեց, չկամենալով նախապես վախեցնել նրանց։
                                                                              
                                                                              Վերջապես հայտնվեցավ մի հիսնապետ, մի խումբ զափթիաների, կավազների և զինվորների հետ։
                                                                             
                                                                             

Տանեցիները որովհետև տեղեկություն չունեին, թե ինչ էր պատահել, այս պատճառով զինվորների գալուստը սկզբում նրանց շատ չվախեցրեց։ Նրանք սովորել էին շատ անգամ ընդունել այսպիսի հյուրեր, որ գալիս էին, օրերով մնում էինք ուտում էին, խմում էին, և հետո գնում։ Թուրք զինվորների իջևանելը հայ գյուղացիների տներում, մանավանդ տանուտերի օդայի մեջ, մի սովորական բան էր։

                                                                                    — Ինձ հրամայած է այս տան մեջ խուզարկություններ անել,— ասաց հիսնապետը դառնալով ծերունի Խաչոյին։
                                                                                    
                                                                                    —  Իմ տունը ձեր առջևն է, որտեղ կամենում եք, նայեցեք,— պատասխանեց ծերունին, աշխատելով պահպանել իր սրտի խաղաղությունը։
                                                                              
                                                                              
Հիսնապետը տան դռները փակել տվեց, ամեն կողմ պահապաններ կանգնեցրռւց և սկսեց խուզարկությունը։ Նախ մտավ նա օդան, հետո մյուս սենյակներր, ամեն ծակուծուկ նայեց, ամեն իրեղենները աչքից անցկացրեց և ոչ մի կասկածավոր առարկա չգտավ։ Կնիկները այս տեսնելով, հասկացանք որ մի անսովոր բան պատահած պետք է լինի, սկսեցին լաց լինել, և աղաղակ բարձրացնել։ Ծերունին նրանց սաստեց, որ լռեն, հանգստացնելով, որ վախենալու ոչինչ առիթ չունեն։
                                                                          
                                                                          

Խուզարկությունը վերջացնելուց հետո հիսնապետը սկսեց իր հարցուփորձը։


— Այս տանը բնակվում էր մի երիտասարդ Միքայել Դուդուկջյան անունով։

                                                                                    — Նա մի քանի գիշեր միայն մնաց այստեղ, — պատասխանեց ծերունին։