Այս էջը սրբագրված է

և զինվորները մնացին դրսում, դեռևս պահպանում էին տան մուտքերը։

– Տանուտեր,– դարձավ դեպի ծերունին,– այդ մարդիկը քաղցած կլինեն, հրամայեցեք, որ ճաշի պատրաստություն տեսնեն: Արաղը պետք է առատ լինի, հասկանո՞ւմ ես։

Վերջին խոսքը նա ասաց հայերեն լեզվով։ Տանուտերը ուրախացած դուրս եկավ օդայից։ Նա արդեն վտանգը անցած էր համարում:

Բայց ո՛չ, վտանգը տակավին անցած չէր, թուրքերը այնպես հեշտությամբ ծերունու օձիքը ձեռքից բաց չէին թողնեչու. պետք է նրան չարչարեին, պետք է նրան տանջեին, պետք է ամիսներով բանտերում մաշեին նրան։ Թեև ծերունու տնում չգտնվեցավ որևիցե կասկածավոր առարկա, որով կարելի լիներ նրան մեղադրել, թեև նրան հանցավոր համարելու հաստատ փաստ չկար, — բայց այդ էլ բավական էր, որ ծերունի Խաչոն հայ էր, և բացի հայ լինելը՝ հարուստ էր… Մի այսպիսի պարարտ որսը թուրք պաշտոնատարի համար խիստ հրապուրիչ բան է։

Թոմաս էֆենդին ինքն էր «եփել այդ ապուրը», նա էր մատնել պարոն Սալմանին նոր եկած զինվորական գործակատարի մոտ։ Նա էր թելադրել ծերունու տան մեջ խուզարկություններ անել, և այդ պատճառով նրան հեշտ էր իր լարած որոգայթից ազատել խեղճ ծերունուն։ Բայց ոչ, իր սատանայական նպաաակին հասնելու համար էֆենդին դեռևս աշխատում էր գործին ավելի բաղադրյալ ձև տալ: Երբ ծերունին օդայից դուրս գնաց ճաշ պատվիրելու, հիսնապետր հարցրեց Թոմասից.

— Էֆենդի, դուք ի՞նչ եք մտածում, ես կարծում եմք այդ մարդը անմեղ պետք է լինի։

— Ձեզ հայտնի է, բեկ,—պատասխանեց խորամանկը, — որ Թոմաս էֆենդին այսպես հեշտ վճիռ տվող մարդերից չէ։ Ինձ համար տակավին մթության մեջ է գործը։ Ես հավատացած էի, որ այս տան մեջ կգտնվի որևիցե կասկածավոր առարկա, կամ որևիցե պատրաստություն, որոնցմով կարելի կլիներ բացատրել, թե մինչև որ աստիճան այդ մարդիկ դավակից են կալանավորի (պարոն Սալմասի) մտքերին, բայց զարմանում եմ, որ մեղադրանքի համար տակավին մի հաստատուն փաստ չհայտնվեցավ։ Այսուանայնիվ, մենք հայերս մի ծածուկ բան ունենք, որին կոչում ենք «խոստովանություն», ես այդ մարդերին պետք է երկար խոստովանեցնեմ

232