Այս էջը սրբագրված է

սեղան ևս զինվորների համար։ Այդ վերջիններս հետզհետե ավելի անտանելի էին դաոնամ։ Այդպիսի դեպքերում, հայի տան մեջ, թուրք զինվորը բավական պահանջող է լինում։ Նրա ձաշակը նրբանում է, նրա ախորժակը բացվում է, և նա պահանջում է այն տեսակ կերակուրներ, այն տեսակ խմիչքներ, որոնց անունն է լսել միայն, իսկ իր կյանքում մի անգամ ևս չէ տեսել։ Տան տիրոջ յուրաքանչյուր «չկան» պատասխանվում է հայհոյանքներով։ Թեև այսպիսի անկարգություններ չպատահեցան, բայց դարձյալ ծերունու որդիները սաստիկ աանջվեցան, մինչև կարողացան իրանց անամոթ հյուրերի այս և այն պահանջներին բավականություն տալ: Հիսնապետը և Թոմաս Էֆենդին ճաշում էին օդայի մեջ երկուսը միասին։ Ծերունի տանուտերը նրանց սեդանակիցը չեղավ և սպասավորի նման մնաց ոտքի վրա, դրանով կամենալով ցույց տալ իր հյուրերին մի աոանձին պատիվ։ Ծերունու որդիները ծառայում էին զինվորների սեղանի շուրջը։ Առժամանակ արաղը և աանուտերի խոհանոցի առատ խորտիկները զբաղեցրին նրանց։ Այդ դեպքից օգուտ քաղելով, ծերունին մոտեցավ Սառային և ծածուկ ասաց նրան.


— Զավակս, առ այդ բանալիները և տանը ինչ լավ բան որ կա, բոլորը թաքցրու, դու խո իմանում ես, թե որտեղ պետք է թաքցներ։

— Իմանում եմ…— պատասխանեց խեղճ կինը և նրա աչքերը լցվեցան արտասուքով։ Այդ նախազգուշությունը արդեն նշան էր, որ սպառնում է մի մեծ վտանգ։

— Լսիր, և սիրտդ պինդ պահիր,—շարունակեց ծերունին,— մեր տունը շատ անգամ տեսել է այս տեսակ փորձանքներ: Աստուծով բոլորը կանցնիք միայն պետք է համբերություն ունենալ: Իրեղենները թաքցնելուց հետո հարսներին երեխաների հետ կուղարկես իրանց ծնողների տները, իսկ դու Լալային քեզ հետ վեր առնելով, կգնաս մեր քավոր Զաքոյի տունը, այնտեղ կմնաք, մինչև տեսնենք, թե ինչով կվերջանա այդ փորձանքը։Այս պատճառով, նրանց առժամանակ իրանց ծնողների հետ պատսպարվելը դժվար չէր։ Միայն Սառան հեռու տեղից էր բերված, նրա ծնողները գտնվում էին Բայազեդում, դրա համար ծերունին առաջարկեց նրան քավոր Զաքոյի տունը, որի վրա մեծ հավատարմություն ուներ։

—Մի բան էլ կա, լսիր Սառա,—շարունակեց ծերունին,—

238