Այս էջը սրբագրված է

— «Գժին տարան հարսանիք, ասաց այստեղ մեր տանից լավ է»։ Ո՞ւր պիտի գնան և ի՞նչու են գնում, ուտելներն է պակաս, թե խմելները,— պատասխանեց էֆենգին անհոգ ծիծաղով։ Այս ծիծաղր ավելի վիրավորեց ծերունու առանց դրան ևս վշտացած սիրտը։ Էֆենդին նկատելով այդ, փոխեց իր խոսքը։

— Դարդ մի արա, տանուտեր Խաչո, քանի որ Թոմաս էֆենդին կենդանի է, չի թողնի, որ քո գլխից մի մազ պակսի։


— Էլ ի՞նչպես չի պակսի...— պատասխանեց ծերունին մի փոքր զայրացած ձայնով,—չե՜ս տեսնում, իմ տունը իմ աչքի առջև քանդում են... իմ կայքը իմ աչքի առջև բաժանում են... և ես արգելելու իրավունք չունեմ... Նա կրկին ցույց տվեց զինվորներին։

— Այդ նրանց սովորությունն է։ «Շունը, երբ ղասաբխանան կմտնե, մի ոսկոր կվեր առնե»։ Դու ինքդ լավ գիտես, տանուտեր Խաչո, երբ թուրքը հայի տունն է մտնում, ձեռքը դատարկ չէ դուրս գալիս։ Բայց բանը դրանումը չէ։ Պետք է փառք տալ աաստծուն, երբ վնասը հասնում է մարդու ապրանքին և ոչ կյանքին... Ծերունին ամբողջ մարմնով դողաց։ Նա այժմ այնքան զգայուն էր դարձել, որ յուրաքանչյուր խոսք սաստիկ ներգործում էր նրա վրա։

— Ի՞նչ կա, ի՞նչ,– բացականչեց նա համբերությունից դուրս գալով,— եթե կա մի ուրիշ բան, ասա, էլ ի՞նչ ես տանջում ինձ, եթե մեռնելու եմ, թող շուտ մեռնեմ։

— Կասեմ, բոլորը կասեմ, տանուտեր Խաչո, համբերություն ունեցիր,— պատասխանեց էֆենդին, այժմ ավելի հանգիստ և ավելի լուրջ կերպարանք ընդունելով։

Եվ նա սկսեց պատմել (դարձյալ էշերի կյանքից մի նոր առածի վրա հիմնելով իր միտքը), թե «էշը չպիտի քացի տա խթանի դեմ», եթե չէ ցանկանում իր ոտը վիրավորել... Եվ այս առածից այն եզրակացությունը դուրս բերեց, թե հայերը պետք է զգույշ լինեն և չհակառակեն թուրքերին, մանավանդ այդ պատերազմական օրերում։ Եվ օրինակ բերելով Վանի հրդեհը, նա սկսեց ապացուցանել, թե մեծ «խենթություն» է թուրքերին անհավատարիմ լինելը։ Նա բացատրեց, թե ինչու Վանում թուրքերը տյրեցին մի քանի հազար հայոց խանութներ և կողոպտեցին նրանց ապրանքները։—Որովհետև, ասաց նա, այնտեղ հայերը ռուսների համար լրտեսություն էին անում։ Այդ բոլորից հետո, ավելացրեց նա, թե այս

247