Այս էջը սրբագրված է

ճնաչում այդ ժողովրդին, կոչելով նրան «էշեր», իսկ նրանց մասին մտածողներին— «խենթեր»... Ե՛կ դու պատմիր այդ գյուղացիներին, թե այն երիտասարդը, որ գիշերը ձեզ այնքան խելացի խոսքերով բացատրում էր մարդու անհատական իրավունքը, խոսում էր, թե ի՞նչ բան է աշխատանքը և ի՞նչով կարող է ապահովված լինել — այժմ այն երիտասարդը կալանավորված է, գուցե էգուց կախաղան կբարձրացնեն — և դու բոլորից կլսես միևնույն խոսքերը, թե «նա խենթ էր»...

— Բայց ես մի բան եմ մտածում,— փոխեց Վարդանը իր խոսքը,— պարոն Սալմանի մատնության մեջ պետք է խաոն լինի Թոմաս էֆենդու մատը։

— Ես էլ այսպես եմ մտածում,— պատասխանեց Հայրապետը։

— Պետք է ստուգել,— ասաց Վարդանը։

Արդեն սկսել էր մթնել։ Ծերունիները և պառավները դուրս էին գալիս երեկոյան ժամից։ Վարդանը իր ընկերների հետ շտապում էին հեռանալ այդ գյուղից։

— Լավ ասեղներ... գույն-գույն թելեր... սիրուն հալուններ...—լսելի եղավ կաղ չարչու ծանոթ ձայնը։

Նա գալիս էր փողոցի հակառակ կողմից, նույնպես օրորվելով, նույնպես կաղալով, որպես տեսել էր Վարդանը մի քանի օր առաջ և ուսի վրա շալակած ուներ ահագին արկղը, իսկ ձեռքին բռնած ուներ հաստ մահակը, որ Հերքուլեսի լախտի նմանությունն ուներ։ Տեսնելով Վարդանին իր րնկերների հետ, նա ասաց.

— Լավ պարոններ, մի բան գնեցեք, երեկոյան ժամն է, էժան կտամ։

— Ի՞նչ ունես,— հարցրեց Վարդանը մոտենալով նրան։

— Ամեն բան ունեմ...— պատասխանեց չարչին և արկղը դրեց գետին։

Վարդանը, իբր թե նայում էր նրա իրեղենները, աննկատելի կերպով սողացրուց չարչու ձեռքը այն թղթի կտորը, որ գրել էր պարոն Սալմանը, և որ քանի րոպե առաջ գտնվեցավ գյուղացու օդայի մեջ, ուր կալանավորել էին նրան։ Չարչին խիստ ճարպիկ կերպով նայեց թղթի վրա, և հազիվ լսելի ձայնով պատասխանեց.

— Այդ ես գիտեմ...

— Ի՞նչ պետք է արած...

— Կտեսնվենք և կխոսենք...

— Ո՞րտեղ...

— Հեռացեք, ես ձեզ կգտնեմ...

251