Այս էջը սրբագրված է

Վառվառե ջան, դու ի՞նչու էիր սպանում քեզ... դու ի՞նչով էիր մեղավոր... թող աստված պաաժե անզգամին»...

Վարդանը իր րնկերների հետ հաակացան, որ մանկահասակ աղջկա վարմունքի մեջ թաքնված էր մի գաղտնիք: Բայց գաղտնիքը լուծել դժվար եղավ, որովհետև Սուսանը ոչինչ չհայտնեց նրանց և տան մեջ բացի նրանից և երկու փոքրահասակ երեխաներից ուրիշ ոչ ոք չկար: Հայրապետը ծանոթ էր այդ ընտանիքի տղամարդի հետ: Սուսանի ամուսինը՝ վարպետ Պետրոսը շատ անգամ գալիս էր ծերունի Խաչոյի տունը և նորոգում էր նրա երկրագործական անոթները: Բայց նրա կնոջը Հայրապետը աոաջին անգամ էր տեսնում: Եվ եթե շատ անգամ ևս տեսած լիներ, և մինչև անգամ ծանոթ լիներ, դարձյալ գյուղացու կինը օտար մարդու հետ համարձակ չէր խոսում: Նա միայն օրհնեց և շնորհակալություն հայտնեց. որ օգնեցին իրան, և խնդրեց, որ իր ամուսնին կանչել տան:

— Ո՞րտեղ է նա,—հարցրեց Հայրապետը:

— Այս մոտիկ գյուղում,—պատասխանեց կինը,—գնացել է բանելու։

Նրանք կամենում էին դուրս գալ, որ մի մարդ գտնեն, ուղարկեն վարպետ Պետրոսին կանչելու: Նույն միջոցին Վառվառեն աչքերր բաց արավ և ջուր խնդրեց: Սուսանը իսկույն ջուր տվեց, որից բավական խմեց նա: Աղջկա կապտագույն դեմքը այժմ գունաթափվել էր և աչքերի մեջ երևում էր կարմրություն, որր առաջ էր եկել արյան բորբոքումից։ Նա կրկին իր գլուխը դրեց բարձի վրա և վերմակը քաշեց երեսին։ Վերմակի տակից լսելի էր լինում նրա խուլ հեկեկանքը... Լացի այդ տխուր և դառն ձայնը, որքան և սրտաճմլիկ լիներ, այսուամենայնիվ, ուրախացրեց Վարդանին և նրա ընկերներին։ Նրանք այժմ մտածում էին, որ աղջկա կյանքը ազատված է։

Դրսում նրանք գտան մի տղա, որին մի քանի սև փող տալով, ուղարկեցին վարպետ Պետրոսին կանչելու։ Դրացի Օհոն դեռ կանգնած էր իր դռան մոտ: Նա կրկին հրավիրեց Վարդանին իր ընկերների հետ, որ հյուր լինեն, ասելով.

—Հեր օրհնածներ, ո՞ւր եք գնում այդ մութ գիշերին: Ա՞խ, թե գիտենայիք, երեկ գիշեր ի՛նչ քեֆ ունեինք,— ավելացրեց նա,— այ գիշեր էլ մի բան կսարքենք։

—Ի՞նչ քեֆ,— հարցրեց Հայրապետը։

Դրացի Օհոն խիստ ոգևորված սկսեց պատմել, թե Թոմաս էֆենդին հյուր էր վարպետ Պետրոսի տանը, ինքն ևս այնտեղ

258