Այս էջը սրբագրված է

կարողանում տալ, կամ խաբում են, և դրա համար տերտերը այժմ գյուղի մեջ շատ ապառիկներ ունի, և վճռել է այսուհետև չկնքել, չպսակել և չթաղել, մինչև վարձը սկզբում վճարելու չլինեն, որովհետև ինքն էլ մարդ է և ապրել է ուզում։

— Տեր հայր,— պատասխանեք էֆենդին գործագետ մարդոլ եղանակով,— գյուղացուն դուք այնքան չեք ճանաչում, որքան ես եմ ճանաչում։ «Աստված գյուղացուն մի հոգի է տվել, ալն էլ չի կարողանում առներ, բայց երբ հոգեհան հրեշտակը սուրը ձեռիքն կանգնում է նրա գլխին, այն ժամանակն է տալիս հոգին։ Դրանից պետք է մենք օրինակ վեր առնենք։ Գյուղացին առանց այն «օրհնյալ փայտը» տեսնելու, փող չի տա։ Դուք ձեր ապառիկների հաշիվը պատրաստեցեք, թուղթը հանձնեցեք ինձ, ես կտամ իմ զափթիաներից մեկին, նա կհավաքե։ Ես չեմ թողնի, որ ձեր մի փարան էլ կորչ։

— Օրհնյալ եղերուք, աստված ձեզ երկար կյանս պարգևեսցե, — պատասխանեց քահանան,— հաշիվը այժմս էլ պատրաստ է։

— Կարդացեք, տեսնեմ որքան է։

Տերտերը դուրս բերավ ծոցից մի թերթ թուղթ, կեղտոտ, յուղոտած, դեղնած, և երկար տարիներ նրա ծոցում պահվելով բոլորովին քրքրված և իր վաղեմի գույնը կորցրած։ Դա նրա հաշիվագիրքն էր։ Թերթի չորս երեսների վրա, խոշոր տառերով, ծուռումուռ տողերով գրված էին տեր հոր ապառիկները։ Նա թուղթը մոտեցրուց աչքերին, փորձ փորձեց կարդալ, բայց կարդալ չկարողանալով, թերթը տվեց վարժապետին, ասելով.

— Առ, տիրացու Սիմոն, դու կարդա, իմ աչքերր չեն ջոկում։ Տիրացու Սիմոնր առեց հաշիվր, մի քանի անգամ հազաց, ծոծրակը քորեց, ուղղվեցավ, և թերթը մոտեցնելով աչքերին սկսեց կարդալ այնպիսի մի ճառական եղանակով, որ կարծես, կոնդակ էր կարդում։

— «Չոլախ Մկոյի աղջիկը կնքեցի, փողը մնաց 5 ղուրուշ, աղջիկը մեկ շաբաթից հետո մեռավ, թաղեցի, փողը մնաց 7 ղուրուշ։ Խլոյի տղան պսակեցի, փողը մնաց 10 ղուրուշ, ստացա 30 խուրձ խոտ. փողը կանե 3 ղուրուշ։ Փանոյի կնիկը հիվանդ էր, գնացի նրա տունը, երեք գլուխ բժշկական ավետարան կարդացի, փողը մնաց 3 ղուրուշ։ Սագոյի տղան խաչր ջրից հանեց. Բարսոն 30 ղուրուշ էր տալիս, որ ինքը հանե. ես Սագոյին խաթր արեցի, 20 ղուրուշով բարիշեցա, փողը մնաց 20 ղուրուշ. ասաց կալի ժամանակը ցորեն կտամ, գնացի, ուզեցի, չտվեց, գզիրն էլ վկա է»...

270