ԼԲ
Վերադառնալով իր տեղը, Զուլոն գտավ հյուրերին միևնույն դրության մեջ: Դեռ խմում էին: Տերտերը սաղ էր ասում, իսկ տիրացու Սիմոնը ձայնակցում էր նրան, էֆենդին էլ կամաց-կամաց քթի թակին մռմռում էր։ Նրանց ուրախությանը չափ չկար։ Ի՛նչ հոգ, թե հարևանի տանը ինչ էր կատարվում։ Զուլոն մտածեց հայտնել նրանց, գուցե մի օգնություն կհասցնեին, և մոտենալով տերտերին, նրա ականջին ասաց, թե ի՞նչ տեսավ Զաքոյի տանը։ Միայն նա թաքցրեց, թե Սառան և Ստեփանիկը պահված են իրանց տնում։ Մի անբացատրելի բնազդական զգացմունք փականք էր դրել Զուլոյի լեզվի վրա՝ լռել այդ մասին։ Նա հայ կնոջ սովորության համեմատ հյուրերի հետ չէր խոսում և տերտերին հաղորդածը այնքան համառոտ և անլսելի ձայնով կատարվեցավ, որ մյուսներր ոչինչ չհասկացան։ Միայն տեսնելով քահանայի այլայլված դեմքը և այն անհանգստությունը, որ պատճառեց նրա մեջ հարսի խոսակցությունր, հյուրերը անհամբերությամբ հարցրին. — Ի՞նչ է պատահել։ — Գազաննե՜ր, գազաննե՜ր…— գոչեց քահանան ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով,— տասներկու առաքելոց և երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետաց անեծքր թող ձեզ վրա լինի, նզովից արմատներ… — Ինչ է պատահել,— կրկնեց էֆենդին։ Տերտերր պատմեց ինչ որ հաղորդել էր նրան Զուլոն և խնդրեց էֆենդուց օգնել թշվառներին։ Կան մարդիկ, որոնք վտանգի, դժբախտության և ուրիշների հասած նեղության ժամանակ, փոխանակ փրկության հնարների վրա մտածելու, փոխանակ շուտափույթ օգնության ձեռք մեկնելու, սկսում են քննադատել դժբախտության պատճառները, և իրենց խիղճը հանգստացրած են համարում, երբ մեղադրանքի մի նշույլ
277