Այս էջը սրբագրված է

են գտնում: Իհարկե, այդ դատաստանը կատարվում է յուրաքանչյուր մարդու հասկացողության համեմատ: Էֆենդին ոչ միայն անիրավ և անբարոյական չէր համարում պատահած անցքը, այլ արդարացնում էր նրան, որպես հետևանք, որի պատճառը իր կարծիքով դատապարտելի էր: Այս մտքով նա հարցրեց.

— Ասացեք, տեր հայր, գիժն էլ այդ բանը կանե՞ր, ինչ աանուտեր Խաչոն արեց, իր մոտ պահելով այնպիսի կասկածավոր մարդիկ, որոնք գյուղացիներին խելքից հանելով, զանազան հիմարություններ էին քարոզում։

— Հիմարություն է, շատ հիմարություն,— պատասխանեց քահանան,— բայց խեղճ գյուղացիներր ի՞նչով են մեղավոր, որ մի քանի խենթերի պատճառով թուրքերը բոլորին էլ կրակի մեջ են գցում։ Մեր հարևան Զաքոն շատ ողորմելի մարդ է. նա այնքան երկչոտ է, որ մինչև անգամ իր շվաքիցն էլ վախենում է. նրան ի՞նչու են չարչարում. նրա ընտանիքը ի՞նչու են բռնաբարում, այդ ի՞նչ անգթություն է:

— «Դալար ծառն էլ չորի հետ խառնված այրվում է»... աշխարհի կարգը այդպես է, տեր հայր, ո՞վ է ջոկում թացը չորից...— պատասխանեց էֆենդին, ինքն էլ զարմանալով իր բազմիմաստ խոսքի վրա։— Երբ աստված պատուհաս է ուղարկում մարդերին պատժելու համար, արդար երեխային մեղավոր ծերի հետ գերեզման է տանում, չարն ու բարին խառնվում են միմյանց հետ... Այսպես է լինում և կառավարությունների վրեժխնդրությունը, երբ պետք էր պատժել մի հասարակություն։ Գյուղացիներին վնաս կհասնի... ասում եմ ձեզ, տեր հայր, բոլոր գյուղացիներին...

Քահանան պատասխանելու մի խոսք ևս չգտավ։ Էֆենդու բերած ապացույցը շատ զորավոր էր։ Քոլերայի կամ ժանտախտի ժամանակ, երբ մարդիկ պատժվում են իրանց մեղքերի համար, մի՞թե արդարների և մեղավորների մեջ խտրություն է դրվում,— չորն էլ թացի հետ այրվում է...— այդպես էր մտածում տերտերը: Նա մինչև անգամ մոռացավ հարևան Զաքոյին, և էֆենդու վերջին խոսքերը հիշեցրին նրան մի բան, որ ավելի մոտ էր նրա սրտին: Նա ասաց.

— Եթե բոլոր գյուղացիների տները այնպես կթալանեն, որպես այսօր կողոպտում էին ծերունի Խաչոյի տունը, իմ ապառիկները խո կկորչեն...

— Այդ մասին դուք անհոգ կացեք, տեր հայր,— պատասխանեց էֆենդին, ես էգուց բոլորը հավաքել կտամ։ Բայց դուք այն

278