ցավակցում, թե ինչ դրության մեջ էր այս գիշեր տանտեր Խաչոյի ընտանիքը։ Այդ մարդը, որի բարերարություններին այնքան պարտական էին գյուղացիները, այժմ բոլորի բարկությանը առարկա դարձավ, որովհետև նրա վարմունքը գյուղացիների կարծիքող դատապարտելի էր։ Ամեն մարդ պաշարված էր մի սարսափելի սոսկումով և սպասում էր մի դառն և զարհուրելի վախճանի։ Միան Թոմաս էֆենդին, այդ բոլոր չարագործությունների հեղինակը՝ ուրախ էր և մի առանձին դիվական հրճվանքով մեծ բավականություն էր գտնում սրտի մեջ, տեսնելով, որ իր ցանած սերմերը խոստանում էին տալ ցանկացած պտուղները։
— Կրկնում եմ,— ասաց նա գործի տեղյակ մարդու եղանակով,— որ շատ կվնասվեն գյուղացիները։ Ժամանակը վատ է. ամեն տեղ պատերազմի պատրաստություններ են տեսնվում, այդ խառն միջոցներում այդպիսի ցույցերը սաստիկ պատժվում են կառավարությունից։
Պատերազմի անունը լսելիս, տերտերր սարսափելով, ոչ աչն պատճառով, որ պատերազմը զանազան նեղություններ և չքավորություններ էր սպառնում գյուղացիներին, այլ նա կրկին մտաբերեց իր ապառիկները։
— Եթե պատերազմը սկսվի,— ասաց նա,— գյուղացիներից այնքան տուրքեր կպահանջեն, որ դժվար կլինի հավաքել իմ ապառիկներր։
— Դուք անհոգ կացեք, տեր հայր,— պատասխանեց էֆենդին,— ես չեմ թողնի, որ ձեր ապառիկները մնան մինչև պատերազմի սկսվելը։
Այդ միջոցին տիրացու Սիմոնը մոտեցավ տեր հոր ականջին և կրկին հիշեց նրան իր աշակերտներից ստանալիք ապառիկների մասին, և կրկին պատասխան ստացավ, որ համբերե։ Ում ինչ տեղը ցավում է, նրա վրա էլ խոսում է։ Տերտերին և տիրացուին հետաքրքրող հարցը այժմ նրանց ապառիկներն էին։
— «Էշը թեև ինքը մի բան չէ, բայց նրա մազը մախմուր է սրբում»[1], ասաց էֆենդին,— դուք խո իմանում եք, տեր հայր, այդ առածը։ Գյուղացին էլ այդպես է։ Նա ինքը թեև հագին պատառոտծ շորեր ունի, բորիկ ոտներով է ման գալիս, բայց աղաների
280
- ↑ Այդ առածը թուրքական է, արևելքում մահմեդականների մեջ խոզի մազը պիղծ համարելով, հագուստ կամ մի ուրիշ բան մաքրելու համար վրձինները պատրաստում են էշի մազերից։