Այս էջը սրբագրված է

համարում անծանոթ հյուրի աչքի առջև անկողին մաներ: Խրճիթի տաքությունից նա վերմակը մի կողմն էր ձգել և կիսով չափ երևում էր նրա գեղադրական կուրծքը, որ սքողած էր գլխի խիտ ծամերով։ Նրա քունը հանգիստ էր, որպես անմեղ այծյամի քունը։ — Այժմ հասկանում եմ, թե ինչու մարդկության առաջին զույգը բոլորովին մերկ էր ապրում,— մտածում էր Վարդանը,— նրանք սկսեցին ծածկվել այն ժամանակ, երբ զգացին, թե ինչ բան է մեղքը։ Այդ ժողովուրդը դեռ չգիտե, թե ինչ բան է մեղքը, և այդ պաաճառով նրան անծանոթ է այն գաղափարը, որ աշխարհային լեզվով կոչվում է ամոթ, պատկառանք, և պատշաճավորություն։ Ահա յի գեղեցիկ ժողովուրդ իր սկզբնական պարզության մեջ, դրանից կարելի է հրաշալի բան շինել։ Վայրենի տունկը, երբ պատվաստվում է մշակված և ավելի քաղաքակրթված տունկի հետ, հիանալի պտուղներ է տալիս։ Ի՞նչ կլիներ, եթե այդ առողջ և կենդանի տարրը խառնվեր հայերի հետ... Բոլորր քնած էին. Վարդանը միայն արթուն էր։ Այսպես երկար նստած էր նա, և տխուր ու խառն մտածությունները անկապ կերպով ամբոխվում էին նրա սրտի մեջ։ Երբեմն նա իր բորբոքված երևակայության մեջ նկարագրում էր ալաշկերտցոց աղետալի գաղթականությունը։ «Փոփոխական ծառը արմատ չէ տարածում մայր հողի մեջ և գոսանում է»։ Այդ ազգը իր պատմության ամբողջ ընթացքում մաշվեցավ, գոսացավ և մեծ մասամբ ոչնչացավ իր անմիտ գաղթականության թափառումների մեջ և տակավին խելքի չեկավ։— Ահա մի նոր գաղթականություն ևս։ Եվ շատ բնական է։ Մի ծառ, որ խորին և հաստատուն կերպով արմատ չէ ձգել մայր հողի մեջ, չէ կարող դիմանալ աշխարհի փոթորիկներին,— փչեց քամին, կատաղի մրրիկը նրան դուրս կխլե արմատից և կձգե կորստյան անդունդի մեջ... Երբեմն նրա երևակայության մեջ պատկերանում էր պարոն Սալմանի եռանդուն դեմքը, կարծեսք լսում լիներ ոգելից երիտասարդի գեղեցիկ խոսքերը. նա խսում էր առանց լռելու, քաղցր և անընդհատ կերպով. թեև երբեմն խակ մտքեր էր հայտնում, բայց բոլորը հաստատ հավատքով, բոլորը ջերմ սրտից բխած։ Երբեմն մտաբերում էր նա Մելիք-Մանսուրին, այդ կոշտ, արկածախնդիր մարդուն, որ միշտ մի առանձին բավականություն էր գտնում կյանքի վտանգավոր և փոթորկալից աղմուկների մեջ։ Երբեմն նա մտաբերում էր ծերունի Խաչոյին, այդ առաքինի նահապետին, որ ուներ այնքան սեր և գութ դեպի իր կառավարության հանձնված ժողովուրդը, որը պատրաստ էր րնդունել

304