մոտ, սկսեցին հողով, խճերով և չոփերով իրանց համար փոքրիկ տնակներ շինել և նրանցով զվարճանալ։ Իսկ ինքը՝ աղջիկլ, պառկեց մերկ հատակի վրա, և թևքը բարձի փոխարեն նեցուկ տալով գեղեցիկ գլխին, արտասուքով լի աչքերը դարձրուց դեպի հիվանդը և սկսեց նայել նրա վրա։ Նա այնքան հոգնած էր, այնքան թուլացած էր և այնքան հոգեպես տանջված էր, որ ցանկանում էր մի փոքր քնել, մի փոքր հանգստանալ, բայց ակամա արտասուքը խեղդում էր նրան, վշտալի աչքերը փակել կարող չէր։ Նա այդ աչքերը կցանկանար հավիտյան փակել և չտեսնել լույս աշխարհը, որ այժմ խավար էր նրա համար։ Ի՞նչ դժբախտություններ ասես չկրեց նա, ի՞նչ չարչարանքներ չհամբերեց նա։ Նա կորցրեց հայր, եղբայրներ, հարուստ տուն, ազգականներ,— բոլորը, բոլորը ինչ որ թանկ էր նրա համար, ինչ որ սիրելի էր նրան։ Իսկ այժմ օտար երկրում, անտեր, անպաշտպան, հանձնված դառն ճակատագրի կամքին, թափառում էր նա դռնից դուռ։ Իր միակ նեցուկը, իր միակ պաշտպանը, որի վրա հույս էր դրել նա, այժմ հիվանդ էր. գուցե այսօր, գուցե վաղը կմեռներ նա, ի՞նչ կլիներ այնուհետև իր վիճակր, ո՞վ կպահեր անբախտ մոր անբախտ զավակներին։ Գոնե ինքը առողջ լիներ, գոնե կարողանար աշխատել, այն ժամանակ ամեն բան կաներ, ամեն տեսակ ծանր աշխատություն հանձն կառներ և կպահեր որբիկներին։ Բայց ինքը նույնպես ուժից ընկած, նույնպես թույլ և տկար, օրըստօրե հալվելով և մաշվելով, սպասում էր իր ըղձալի օրհասին, որ ուշանում էր մոտենալ իրան։ — Այս տխուր մտածությունների մեջ ալեկոծվում էր թշվառ աղջիկը և արտասուքի ջերմ կաթիլները գլորվում էին նրա գունաթափ երեսի վրա, երբ դրսից մի ճիչ բարձրացավ և մի կոպիտ ձայն ավելի խռովեց նրա անհանգստությունը։
Երկու երեխաները խուցի դռան մոտ փոքրիկ տնակներ էին շինում և զվարճանում էին։ Այդ միջոցին անցավ նրանց մոտից մի հաստափոր աբեղա սև վեղարով, սև փարաջայով և սև դեմքով.— սպիտակ նրա մեջ ոչինչ չկար։— Տեսնելով երկու փոքրիկներին, նա կատաղի կերպով գոռաց.
— Նե՛րս կորեք, լակոտներ, ի՞նչու եք փչացնում գետինը։
Երեխաները ուշ շարժվեցան, և աբեղան հարձակվելով նրանց վրա քիչ էր մնում, որ պիտի երկուսին էլ ջարդուփշուր աներ իր ոտների տակ, եթե նրանք աղաղակելով ներս չվազեին խուցը։ Զավակների աղաղակը ուշի բերեց անզգայացած մորը։ Նա գրկեց երկուսին էլ, սկսեց հանգստացնել, առանց գիտենալու նրանց լացի
316