Այս էջը սրբագրված է

Նա դուրս եկավ անտառից, անցավ Գայանեի վանքը և կանգնեց գերեզմանատան մոտ։ Այստեղ դեռ աշխատանքը չէր վերջացել... դեո թաղում էին... Նրա ականջին զարկեց երգի ձայն.

poem> «Բուլբուլն է հաքեր ի հոտին կոշիկ, Զվարդն կփնտռե սիրով անուշիկ...»։</poem>

— Կոտորվե՜ք դուք,— ասաց իր մտքում անծանոթ տղամարդը և շարունակեց ճանապարհը։ Երգի ձայնը լսվում էր անտառի խորքից, ուր այժմ աբեղաները, ռոմից ստացած ոգևորությունից հետո, կատարում էին իրանց գիշերային արշավանքները։ Անծանոթ տղամարդը մոտեցավ լճին։ Այստեղ նույնպես մի քանի աբեղաներ սև ուրվականների նման դեռ զբոսնում էին։ Բայց մեկը նստած էր անշարժ, միայնակ, որպես առանձնացած սգավոր, որ իր մխիթարությունը գտնում է այն դրության մեջ, երբ ոչ ոք չէ հարցնում նրանից մի բան, և երբ ոչ ոք չէ դիպչում նրա սրտի վերքերին։ Արևից այրված, մռայլոտ դեմքը և հնամաշ հագուստը ցույց էին տալիս, որ այդ աբեղան պետք է պանդուխտ և աղքատ լինի։ Վանքի քնքուշ և կոկիկ հագնված միաբաններից ոչ ոք չէր մոտենում նրան, կարծես, վախենում էին պղծվել նրա հագուստներից, թեև այդ պարզ հովվական հագուստների մեջ ծածկված էր մի մարմին, որ կրում էր իր մեջ գեղեցիկ և ազնիվ հատկություններ։ Անծանոթ տղամարդը կիսախավարի միջից նկատելով անծանոթ աբեղային, մոտեցավ նրան։ — Ա՜խ, Հովհաննես հայր սուրբ, դո՞ւք եք: — Ա՜խ, Վարդան,— գոչեց աբեղան և գրկեց նրան։ Աբեղան ս. Հովհաննու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ալաշկերտի առաջնորդն էր, որ գաղթականների հետ եկել էր ռուսաց հողի վրա, չկամենալով բաժանվել իր ժողովրդից։ Վարդապետը և Վարդանը նստեցին մի քարի վրա, որ լճի մոտ ծառայում էր որպես նստարան։ — Երբ եկար,— հարցրեց վարդապետը։ — Այսօր, հենց այս ժամիս,— պատասխանեց Վարդանը իր շուրջր նայելով, որ նրան չլսեն։ — Ոչ ոքի չտեսա՞ր։ — Դեռ ոչ ոքի։ Այդ խառնիճաղանճ բազմության մեջ ու՞մը

323