Այս էջը սրբագրված է

սուրբի խոսքը,— այդ հաշվով կեսից ավելին հիվանդ է: Ընչի՞ց առաջ եկավ այդ։
— Եթե լսելու լինես գաղթականության սարսափելի մանրամասնությունները, կզարմանաս, որ այդ թշվառները դեռևս կարողացել են կենդանի մնալ։ Դա մի հրաշք է, կատարյալ հրաշք: Բայց ինձ մոտ ոչ այնքան հիշողություն է մնացել և ոչ այնքան լեզվի զորություն, որ կարողանամ բոլորը պատմել քեզ: Ես միայն կտամ մի քանի մասնավոր տեղեկություններ։
— Բայազեդի պաշարումից հետո, որի մանրամասնություները քեզ հայտնի են, գեներալ Տեր-Ղուկասովն ստիպվեցավ ետ քաշել ռուսաց զորքերր։ Այդ միջոցին նա կատարեց երկու մեծ քաջագործություններ։ Մի կողմից իր փոքրաթիվ գունդերով նա պետք է պատերազմեր թուրքերի բազմաթիվ զորքերի հետ (իհարկե, նահանջման դիրք բռնելով), մյուս կողմից, նա պետք է ազատեր Ալաշկերտի և Բայազեդի գավառների հայ բնակիչներին թուրքերի կոտորածից։ Այդ երկուսն էլ ռազմագիտական մեծ ճարպիկությունների կարոտ էին, որոնց մեջ գեներալը ցույց տվեց իր հանճարր։ Նա այնքան ժամանակ կարողացավ բռնել թուրք զորքերի սարսափելի հոսանքի առաջը, որ մինչև նրանց հասնելը, հայերը շտապեցին գաղթել։ Բայց ժամանակը խիստ նեղ էր և ժսղովուրդը բոլորովին անպատրաստ էր գաղթականության համար: Հանկարծ լուր տվեցին, թե ռուսաց զորքերը պետք է թողնեն այդ երկիրը, գաղթեցեք, փախեք այդ երկրից, եթե մնալու լինեք, թուրքերը կկոտորեն ձեզ։ Այդ լուրը կայծակի արագությամբ անցավ բոլոր գավառների մեջ։ Սարսափը և տագնապը տիրեցին ժողովրդին։ Թշնամին կանգնած էր նրա գլխին։ Այլևս հեղգալ կամ հապաղել անկարելի էր, պետք էր թողնել սիրելի հայրենիքը: Ինձ դժվար է նկարագրել այն սոսկալի գիշերը, երբ ժողովուրդը բաժանվում էր իր տնային օջախից։ Մի զարհուրելի խռովություն, մի աղետալի իրարանցում տիրել էր ամբոխի վրա։ Մի գշերվա ընթացքում պետք է գաղթեին։ Անասունների մեծ մասը մնացին դաշտումը, տերերը ժամանակ չունեցան բերելու։ Հայրը չսպասեց որդուն, որը տնից բացակա էր։ Եղբայրը մոռացավ եղբորը։ Տների կարասիքը և ծանրությունները կամ մնացին իրանց տեղերում, կամ տերերը կրակ տվեցին և այրեցին։ Մայրերը շալակեցին փոքրիկներին, իսկ հայրերը, բեռնավորված մի քանի անհրաժեշտ իրեղեններով, բռնեցին իրանց որդիների ձեռքից և դուրս եկան։ Խիստ սակավ ընտանիքներ սայլեր ունեին, որովհետև սայլերը տարել

330