պետք էր մի տեղեկություն ստանալ նրա մասին։ Նա խնդրեց Հովհաննես հայր սուրբից, որ նա հաղորդե իրան, թե որևիցե տեղկություն ստանալու կլինի քահանաներից:
— Ես լուր ստացա, որ այսօր մինչև ճաշը կգան քահանաները և ցուցակները կբերեն,— ասաց հայր սուրբը,— անմիջապես քեզ իմաց կտամ:
— Գիտե՞ք մեր տեղը,— հարցրեց Մելիք-Մանսուրը։
— Գիտեմ։
— Ուրեմն գնանք, Վարդան։
Այդ միջոցին հրապարակի վրա երևաց մի փոքրիկ խումբ, որ դանդաղ կերպով շարժվում էր դեպի գերեզմանատունը։ Մի քանի ալաշկերտցիներ տանում էին մի դագաղ։ Քահանա չկար, որովհետև քահանային կարող էին պատրաստ գտնել գերեզմանատանը։ Նա այնտեղից չէր հեռանում, ի նկատի ունենալով, որ ամեն րոպե նոր դագաղներ կարող էին բերվել։ Մի կին, հենած երկու ուրիշ կանանց թևքերի վրա, գնում էին դագաղի հետ։ Նա լաց չէր լինում, և ոչ արտասուք էր երևում նրա ցամաքած աչքերում։ Նա գտնվում էր մի տեսակ սարսափելի շվարման մեջ, որ հատուկ է հոգու այն տրամադրության, երբ բոլոր զգացմունքները խորտակվում են մի ծանր և անակնկալ հարվածի ներքո։ Երևում էր, որ այդ կինը հանգուցյալի մոտ ազգականը պետք է լինի։ Նրա փեշերից քարշ էին ընկած երկու փոքրիկ երեխաներ, դրանք լաց էին լինում։ Վաղարշապատցիներից ոչ ոք չէր գնում դագաղի հետ, բացի մեզ ծանոթ բժշկապետից, որ որոշվում էր այդ աղքատ կիսամերկ խումբի մեջ։
Վարդանը և Մելիք-Մանսուրը հեռվից տեսան այդ թշվառ հուղարկավորությունը, բայց ուշադրություն չդարձրին։ Ամեն օր, ամեն րոպե հանդիպում էին այսպիսի տեսարանների, որոնք արդեն սովորական երևույթների կարգն էին անցել։
ԽԱ
Վարդանը, տեսնելով Մելիք-Մանսուրին, կարծես, աոժամանակ մոռացավ դառն ցավը, որ այնքան սաստիկ կերպով մաշում էր նրա սիրտը։ Բացի դրանից, Հովհաննես հայր սուրբի տված հույսը, թե գաղթականների հետ եկած քահանաներից և տանուտերներից
338