պաճուճանքը բոլորովին քողարկել էր դեմքը, երևում էիք, միայն զույգ սևորակ աչքերը աղեղնաձև հոնքերի հետ։ Բայց ինչ որ երևում էր, այդ էլ բավական էր փոքրիշատե հասկացողության կազմելու նրա գեղեցկության մասին։
Մելիք-Մանսուրը, բաժակները լցնելով, մեկը ինքը խմելով, մյուսը Վարդանին տալով, ասաց.
— Ես միշտ ուրախ եմ, որ մեր վանքերը շինված են ըստ մե]ի մասին մարդկային բնակությունից հեռու, լեռների, ձորերի և անապատների մեջ։ Ոչ մի տեղ չկան այնքան սրիկա և անբարոյական պատանիներ, որքան Վաղարշապատում։ Ոչ մի տեղ չկա այնքան թեթև վարքի տեր կնիկներ, որքան այստեղ։ Ահա այդ գեղեցիկ կինը, որ այնպես համեստ և ամոթխած կերպով ներս մտավ և իսկույն հեռացավ, մի աբեղայի սիրուհի է։ Վանքը, ես մտածում էի, գոնե պահպանում է կրոնական ջերմեռանդությունը, բայց այստեղ մարդիկ ոչինչի չեն հավատում։ Աբեղաների վարքը պատճառում է ժողովրդի մեջ գայթակղություն և թերահավատություն։ Այստեղ արդեն սկսվել է բորբոքվել բողոքականությունը։ Անցնելով փողոցներից, իհարկե, դու տեսար բավական գեղեցիկ տներ, եթե քննելու լինիս, թե ովքեր են նրանց տերերը, կտեսնես, որ համարյա բոլորը աբեղաների հեռու կամ մերձավոր ազգականներ են, որոնք առաջ աղքատ են եղել և հետո վանքի շնորհիվ հարստացել են։ Ես, իրավն ասեմ, տանել չեմ կարողանում, երբ նկատում եմ որ այստեղ հարյուր հազարներ են վատնվում, երբ այժմ մեր ամեն մի կոպեկը մեծ արժեք ունի մեզ համար։ Հազար ու մեկ պետքեր ունենք, ամենի համար փող է պահանջվում։ Պոլսում ազգային սնդուկը դատարկ է։ Պատրիարքը գրոշ չունի իր ամենաանհրաժեշտ ծախքերը լցուցանելու համար։ Բայց նրա վրա այժմ ծանրացած են այնպիսի գործեր, որոնց հապաղումը, որոնց հետաձգությունը հավիտենական կորուստ պիտի համարվի ազգի համար։ Այսուամենայնիվ, ես չեմ նկատում Կ. Պոլսի պատրիարքարանի և հայոց Մայր Աթոռի մեջ համերաշխության մի նշույլ անգամ։ Մանկունին Կ. Պոլսում քսան և հինգ հազար կորցրեց կոնսուլիտների մեջ, և որպես լսում եմ, երեսուն հազար այս մոտ օրերում ուղարկված է, սատանան գիտե, ինչ դժոխային նպատակների համար, բայց հայոց պատրիարքը, մեր միակ գործունյա մարդը, գրոշ չունի…
— Այդ գինին փոքր ինչ թթված է երևում,— ընդմիջեց Վարդանը։
340