Այս էջը սրբագրված է

անգամ տան տերը ոչինչ չէր հասկացել, ուր նա այն գիշեր իջևանել էր: Ինձ հայտնեց երիտասարդի ծանոթներից մեկը, որ պատահմամբ տեսել էր նրան տանելիս: Իմ առաջին հոգսը եղավ հավաքել մեր մտերիմներից մի քանի ձիավորներ և հարձակում գործել։ Գուցե կհաջողվեր մեզ ազատել նրան, եթե ճանապարհին կհանդիպեինք: Բայց նրան տարել էին ուրիշ ճանապարհով, որի մասին մենք դժբախտաբար չմտածեցինք: Ինձ հետ կային քսանից ավելի ձիավորներ, որոնք պատրաստ էին ամեն տեսակ գործողության։ Երկար հարցուփորձից հետո ես կարողացա գտնել այն գյուղաքաղաքը միայն, ուր այն ժամանակ գտնվում էր զինվորական գործակատար փաշան, որի մոտ տարել էին խեղճ երիտասարդին։ Տեղեկացա, որ տարածին պես խեղդել էին։ Ինձ չհաջողվեցավ մինչև անգամ գտնել անբախտ երիտասարդի մարմինը: Թե որպիսի բարբարոսությամբ էին վարվել նրա դիակի հետ՝ այդ կարող են անել միայն գազանները։ Միայն այդ եղեռնագործությունը լցրեց իմ սիրտը կատաղի վրեժխնդրությամբ և անմեղ զոհի արյունով կնքվեցավ այն ուխտը, որի համար երդվել էինք մենք։
— Պարոն Սալմանից հետո, որպես քեզ հայտնի է, կալանավորվեցան ծերունի Խաչոն իր երկու որդիների՝ Հայրապետի և Ապոյի հետ։ Դրանց անմիջապես չսպանեցին, այլ պահում էին բանտում, սաստիկ հսկողության ներքո։ Որպես երևում է, աշխատում էին հարուստ տանուտերի պահած բոլոր ոսկիները աոնել և հետո սպանել։ Բայց խեղճերը երկար չկարողացան դիմանալ անտանելի չարչարանքներին, և երեքն էլ մեռան բանտի մեջ։
— Այդ բոլորից հետո ես հասկացա, թե ինչ վիճակ էր սպասում … գյուղին և անձամբ դիմեցի Իսմայիլ փաշայի մոտ, որին հանձնված էր Բայազեդի կողմերի զորքերի հրամանատարությանը։ Նա բավական խելացի մարդ է, և վստահություն ունեի, թե իմ տեսակցությունր ապարդյուն չի մնա։ Ես ամենևին չթաքցրի նրանից այն պատրաստությունները, որ կատարվել էին իմ և իմ ընկերների ձեռքով։ Ես հայտնեցի, թե ժողովրդին բաժանված է. այո՛ մի նշանավոր քանակությամբ զենքեր։ Բայց այդ պատրասաությունը, ասացի, ոչ թե ապստամբության նպատակ ունե, որպես սխալ հասկացրել են ձեզ, այլ— անձնապաշտպանության։ Մահմեդական ամբոխի այդ կատաղի մոլեգնության ժամանակ, որ վառել էր նրա մեջ իսլամի հոգևորականությունը,— ասացի նրան,— կարող է բոլորովին զոհ գնալ քրիստոնյա տարրը, եթե նրան միջոց

342