Այս էջը սրբագրված է

չարվի պաշտպանվելու: Այդ անհրաժեշտության մասին, ավելացրի, ինքը կառավարությունը պետք է նախապես հոգ տաներ, եթե չէ ցանկանում, որ այստեղ նույնպես կրկնվեին Բոլգարիայի տխուր անցքերը, որոնք Թուրքիային մեծ պատասխանատվության տակ ձգեցին: Ուրեմն, կառավարությունը պետք է շատ գոհ լինի, որ մենք նրա հոգսերը թեթևացրինք, կատարեցինք այն, ինչ որ նրա պարտքն էր անելու, մենք քրիստոնյաների ձեռքը զենք տվեցինք, մահմեդականների մոլեռանդությունից պաշտպանվելու համար։
— Խորամանկ փաշան մեծ համակրություն ցույց տվեց, խոստացավ, որ ինքն էլ ամեն հնար գործ կդնի, որ հայերին վնաս չհասնի, խոստացավ, որ նրանց թե՛ կայքի և թե՛ կյանքի ապահովության համար պետք եղած բոլոր միջոցները առանց հետաձգության կարգադրված կլինեն: Այդ ժամանակ ռուսաց զորքերը ետ էին դառնում։ Եվ լսվում էր, թե հայերը ցանկանում են ռուսաց զորքերի հետ գաղթել։ Փաշան հանձնեց ինձ համոզել ժողովրդին, որ իրանց տեղից չշարժվեն։ Ես ուրախությամբ հանձն առա։ Բայց ինձ ճանապարհ դնելեն հետո, հենց ինքը ծածուկ հրաման տվեց քուրդ Ֆաթթահ–բեկին, որ իր արյունարբու հրոսակներով եկավ և 0... գյուղը կրակ տվեց, այրեց և բնակիչների մեծ մասը կոտորեց։ Այդ անցքը սարսափ ձգեց ամբողջ գավառի վրա և ավելի խստացրեց գաղթականությունը։ Թե՛ իմ և թե՛ համախոհներիս բոլոր ջանքերը իզուր անցան երկյուղով պաշարված ժողովրդին պահել իր հայրենի հողի վրա։ Օրինակը արդեն աչքի առջև էր: Այնուհետև, եթե երկնքից հրեշտակի ձայն ևս լսեին, դարձյալ չէին հավաաա, թե 0... գյուղի պատուհասը չէր հասնի բոլոր ժողովրդին։
— Բայց նենգավոր փաշայի խաբելը ինձ ավելր համոզեց այն կանխակալ կարծիքի մեջ, թե թուրք պաշտոնատարները կողմնակի կամ ուղղակի միջոցներով, իրանք են նպաստում քրիստոնյա տարրի ոչնչանալուն և Հայաստանի հայերից դատարկվելուն։
— Իմ և համախոհներիս բոլոր ջանքերը կարողացան ժողովրդի միայն մի մասը պահել հայրենի հողի վրա, բայց շատ աննշան մասը։ Այն ժամանակ Իսմայիլ փաշան թույլ տվեց թուրքաց թշնամի ռուսաց կողմը դիմող հայերի վրեժը մնացած հայերի վրա թափել։ Այդ միջոցին քրդերը գործ դրեցին իրանց բոլոր

343