որտեղ են բնակվում։ Գնա՛նք, դու էլ, բարեկամ,— նա բռնեց Մելիք-Մանսուրի ձեռքից։
Երկու երիտասարդները քահանայի հետ դուրս գնացին: Բայց Վարդանի ուրախությունը կարճատև եղավ: Քահանան դեռ չգիտեր վերջին անբախտությունը, ռր պատահել էր այդ գաղթականների հետ։
Եթե Վարդանը այսօր առավոտյան, վանքից դուրս գալուց հետո, փոքր ինչ մոտից տեսներ այն տխուր հուղարկավորությունը, որ շարժվում էր դեպի գերեզմանատունը, այն ժամանակ նրա համար պարզված կլիներ դառն իրականությունր։ Բայց երևում էր, որ ճակատագիրր կամեցել էր ավելի խիստ պատմել նրան, որ նա երբեք չկարողանար տեսնել սիրած աղջկան: Սառան և Լալան վանքից երկուսն էլ հիվանդ տարվեցան այն կացարանը, որ առաքինի բժշկապետը պատրաստել էր տվել նրանց համար։ Բարեսիրտ տանտիկինը, որի խնամատարությանը հանձնված էին երկու հիվանդները, մի առանձին գութ ունեցավ նրանց վրա, մանավանդ երբ իմացավ, որ դրանք մի հարուստ և բարեբախտ ընտանիքի զավակներ էին, և աղետալի պատահարները ձգել էին նրանց վերջին թշվառության մեջ։
Բարոյապես տանջված, ֆիզիկապես մաշված և բոլորովին ուժաթափ եղած աղջկա մեջ, հենց առաջին գիշերը հայտնվեցավ սաստիկ ջերմ։ Տանտիկինը իսկույն իմացում տվեց բժշկապետին, որը գալով, գտավ նրան վտանգավոր դրության մեջ։ «Հույս չկա»,— հայտնեց նա տանտիկնոջը, և ինքը գիշերի մեծ մասը մնաց հիվանդի մոտ, աշխատելով վերադարձնել սպառված կյանքը։ Կես գիշերից հետո նա բավական հանգիստ էր. այս պատճառով հեռացավ բժիշկը։ Նա մինչև անգամ խոսում էր, պատմում էր շատ բաներ իր մոտ նստող տանտիկնոջը։
Բայց առավոտյան, երբ բժշկապետը եկավ տեսնելու հիվանդին, նրան արդեն մեռած գտավ։ Սառան ոչինչ չէր հասկացել, թեև միևնույն սենյակում պառկած էր։ Ւսկ երբ հյուսնի մուրճի ձայնը դրսից լսելի եղավ, երբ տեսավ դագաղը, նա բոլորր հասկացավ: Խեղճ կինը մինչև անգամ լաց չեղավ։ Եվ լաց լինել կարող չէր նա։ Արտասուքի համար ևս առողջություն պետք է։ Կարծես, նա ուրախ լիներ, կարծես, նա հենց այդ, էր ցանկանում, որ մեռնր Լալան, որ հանգստանա նա, որ ազատվի այդ աշխարհից, ուր նրա համար լավ օր չէր մնացել...
Երբ դագաղը դուրս էին աանում, նա խնդրեց, որ իրան թույլ
350