Այս էջը սրբագրված է

մի կանոնավոր դպրոց: Մի՞թե դա նույն քահանան էր, որ եկեղեցու խորհուրդները փողով էր վաճառում և անդադար մտածաւմ էր իր ապառիկների վրա: Այդ երկբայությունները այն աստիճան պաշարեցին Վարդանին, որ նա չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը և մոտենալով, հարցրեց. — Տեր հայր, դուք ի՞նչ արեցիք ձեր ապառիկների հետ։
Քահանան հիմարի տեղ դնելով անծանոթ երիտասարդին, խիստ սուր կերպով նայեց նրա երեսին և ոչինչ չպատասխանեց. միայն հասկացրուց, թե շուտով զանգակը կտան և իր դասը վերջացրած կլինի։ Նրա դասը բնական գիտություններից էր, այդ նույնպես ոչ սակավ զարմացրուց Վարդանին։ Քահանան, աստվածաբան և միևնույն ժամանակ բնագետ,— դա իրավ որ զարմանալի էր։
Վարդանը չսպասեց մինչև դասի վերջանալը և դուրս եկավ եկեղեցուց, լավ ևս է ասել՝ դպրոցի բակը։ Այստեղ նա ոչ մի գերեզման չտեսավ, որպես սովորաբար լինում է հայոց եկեղեցիների բակերում։ Նա զարդարած էր հազվագյուտ ծառերով և ծաղիկներով։ Երկար նա կանգնած նայում էր ճեմելիքների գեղեցկությանը, մինչև գյուղացիներից մեկը տեսնելով, որ նա օտարական է, հրավիրեց իր տունը նախաճաշիկ անելու։
Նրա տունը այն կոկիկ տներից մեկն էր, որ իր փոքրիկ ծավալի մեջ բովանդակում է ընդարձակ բավականություններ։ Նա ամբողջապես կորած էր հովանավոր ծառերի մեջ։ Կային մի քանի սենյակներ, որ հարմարեցրած էին կյանքի զանազան պահանջներին բոլորը պարզ, մաքուր և իրանց պատշաճավոր կարասիներով զարդարված։ Տան տիրոջ մանկահասակ աղջիկը, շրթունքի միջից մի երգ մեղմիկ կերպով եղանակելով, ուրախ–ուրախ դիմավորեց հորը։ Կարծես տխրությունը, վիշտը, կյանքի դառնությունները երբեք չէին շոշափել այդ գեղեցիկ արարածի սիրտը։ Նա, հայ կնիկներին հատուկ ամոթխածությամբ, չվախեցավ, չթաքնվեցավ անծանոթ հյուրից, այլ շնորհալի կերպով խոսում էր Վարդանի հետ, ծիծաղում էր, կարծես վաղուց բարեկամ լիներ։ Բայց որքա՜ն նման էր Լալային։ Այդ զարմանալի նմանությունը մի այնպիսի հոգեզմայլությամբ պաշարեց Վարդանին, որ ցանկանում էր գրկել նրան և ասել. «Վերջապես գտա քեզ»...
Նախաճաշիկը արդեն պատրաստ էր սեղան ի վրա։ Տանաիկինը լցրեց ահագին գավաթներ սուրճով, թանձր սերի հետ, հյուրի և իր ամուսնի առջև։ Ւսկ մանկահասակ աղջիկը դրեց

356