Այս էջը սրբագրված է

սեղանի վրա այն աոավոտ ստացած լրագրի թերթը և ինքնաբավական ժպիտով ցույց ավեց մի հոդված:— Ա՜, քո հոդվածը արդեն դուրս է եկել, Լալա,– խոսեց հայրը, ակնոցները ուղղելով, թերթը մոտեցնելով աչքերին:
— «Լալա»,— գոչեց Վարդանը անզսպելի խռովության մեջ:
— «Այդ անունը,— պատասխանեց տանուտերը,— խիստ հաճախ է կրկնվում մեր տոհմի մեջ»։
Վարդանը փոքր ինչ հանգստացավ, բայց դարձյալ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե նա Լալան չէր։ Եթե նա Լալան չէր, անտարակույս, նրա հարություն առած ուրվականը պետք է լիներ։ Իհարկե, հարությունից հետո մարդիկ փոխվում են, ուրիշ տեսակ կրթություն և ուրիշ տեսակ բնավորություն են ունում, պահպանելով իրանց իսկական պատկերը։
Բացի գեղեցիկ օրիորդից Վարդանին գրավում էր այս տան խաղաղ և բախտավոր կեցությունը։ Նա սկզբում կարծում էր, թհ այդ մարդիկը գիշեր և ցերեկ հանգստություն չունին, աշխատում են և միշտ աշխատում են։ Իսկ այժմ տեսնում էր, որ դրանք ունեն իրանց հանգստի և ուրախության ժամերը, դրանք էլ իրանց համեստ և լի բավականություններով ապրուստը։
— «Գյուղացու երջանկությունը,— ասաց տանուտերը,— չէ կայանում այնքան ծանր և անդուլ աշխատությունների մեջ, որքան գործի գիտենալու և նրան հեշտացնելու հնարների մեջ է: Բնության մեջ կան շատ ուժեր, որոնց պարգևել է աստված մեզ օգնելու համար, միայն պետք է ծանոթանալ նրանց հետ և գիտենալ թե ի՞նչ միջոցով կարելի է նրանցից օգուտ քաղել»։
— «Այդ իրավ է,— պատասխանեց Վարդանը,— բայց եթե քրդերը թողնեին գյուղացու վաստակը իր ձեռքում մնար, իմ կարծիքով, նա միշտ բախտավոր կլիներ»։
— «Ի՞նչ քրդեր,— հարցրեց տանուտերը զարմանալով»:
— «Այն քրդերը, որ ամեն օր ձեզ կողոպտում են»։
— «Հա՜, քրդերը...— պատասխանեց տան տերը, կարծես դժվարությամբ հիշելով վաղուց մոռացված մի ցեղի անուն։— Մեր երկաթի դարերի պատմության մեջ կարդացել եմ շատ բան քրդերի մասին, ճշմարիտ է, նրանք կողոպտում էին և մինչն անգամ կոտորում էին մեր պապերին։ Իսկ այժմ ո՞ւր են այդ բարբարոսները: Նրանք սպառվեցան, այլևս չկան։ Մի այսպիսի ցեղ չէր կարող դիմանալ քաղաքակրթության լույսին և այս պատճառով լուծվեցավ, այլասերվեցավ։ Դեռ անցյալ դարու սկզբներում նրանք ընդունեցին

357