Այս էջը սրբագրված է

հյուրընկալը,— գործարանները այստեղ պատկանում են գյուղական համայնքին, ամեն մի գյուղացի մասն ունի նրանց մեջ։ Գերանները ստացվում են մերձակա անտառներից, որոնք նույնպես գյուղացիների սեփականություն են»։
Նրանք անցան սղոցարանից։
— «Ահա այդ ահագին շինվածքը,— ցույց տվեց Վարդանին հյուրընկալը,— դա պանրագործության գործարան է. այստեղ պատրաստվում է մեր գավառի ամենաընտիր պանիրը. դա նույնպես պատկանում է գյուղական համայնքին։ Յուրաքանչյուր գյուղացի ներկայացնում է այստեղ իր անասուններից ստացած կաթը, և ընդհանուր արդյունքի բաժանման ժամանակ, նրա համեմատ ստանում է կամ պանիր, կամ արծաթ»։
Նրանք գտնվում էին այժմ դաշտում։ Հասունացած հունձքը արտերից քաղվում էր, բայց քաղվում էր ոչ թե գյուղացու մանգաղով կամ գերանդիով,— այստեղ նույնպես գործում էր մեքենան, որ մենակ հարյուրավոր մշակների գործ էր կատարում։ Ահա ի՞նչ էր նշանակում հեշտացնել աշխատությունը,— այժմ հասկանում էր Վարդանը։
Նրանք անցան մի ահագին շինության մոտից, դա աղորիք էր։ Այստեղ նույնպես հեշտացրած էր աշխատանքր և ջրի փոխարեն գործում էր շոգին։ Բազմաթիվ գյուղերի ցորենը այս հիմնարկության մեջ աղացվում էր, և մաքուր, ձյունի պես սպիտակ ալյուրը վաճառահանվում էր դեպի օտար երկրներ։ Դա նույնպես պատկանում էր գյուղական համայնքին։
Բայց մի բան, որ ավելի զարմացնում էր Վարդանին, այդ այն էր, որ բոլոր գյուղացի բանվորները որտեղ և հանդիպում էին նրան, աչքի էին ընկնում իրանց համարձակությամբ, անձնավստահությամբ և այրական անվեհերությամբ։ Կարծես դրանք սնվել և մեծացել էին կատարյալ ազատության մեջ, կարծես դրանք երբեք թուրքի ապտակը չէին կերել կամ քրդի նիզակը մի անգամ գոնե չէր վախեցրել նրանց։ Նա տեսնում էր, որ այդ աշխատող բազմությունր ընդունակ է հարկը պահանջած ժամանակ, թողնել բահը և արորը, և նրանց փոխարեն զենք կրել, և նույնպես հմուտ, նույնպես հաջողակ կերպով գործ ածել։
— «Պատերազմի ժամանակ այդ մարդիկը զինվոր են դառնում,— ասաց Վարդանի հյուրրնկալը,— աշխատանքը մեծ մասամբ դադարում է, և այս պատճառով պատերազմը միշտ կորստաբեր

362