Այս էջը սրբագրված է

հետևանքներ է ունենում մեր երկրի համար, թեև նա ունենում է և իր առանձին օգուտները...»։
Անցնելով դաշտերից, նրանք դարձյալ մոտեցան գյուղին։ Նրանց առջև դրած էր մի նոր հիմնարկություն։ Դա ավելի նման էր այն շենքերին, որ կառուցված են լինում օրինակելի ագարակների մեջ։
— «Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն է, — ասաց Վարդանի հյուրընկալը։— Այն, որ տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան էր»։
Այս ի՞նչ դպրոց էր, այսպիսի դպրոց Վարդանը երբեք չէր տեսել, թեև ինքն էլ մի ժամանակ վարժապետ էր եղել։ Նա բովանդակում էր իր մեջ գյուղային տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը։ Նրա ահագին շինության առջև տարածված էր ընդարձակ ագարակ զանազան բաժանմունքներով, որ մշակվում էին աշակերտների և աշակերտուհիների ձեռքով։ Աշխարհի համարյա բոլոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան օրինակներ։ Այստեղ գիրքը և մեռած տառը ավելի չէիև զբաղեցնում ուսանողներին։ Ամեն ինչ սովորում էին նրանք բնության հրաշալի գրքի մեջ։ Այստեղ որոշյալ ժամերում ուսանողները պարապվում էին մարմնամարզությամբ և զենք գործ ածելու վարժություններով։ «Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկագործ և լավ զինվոր»,— մտածում էր Վարդանը։
Վարդանը շնորհակալություն հայտնելով իր հյուրընկալին, բաժանվեցավ նրանից։ Այժմ ո՞ւր պետք էր գնալ, ինքն էլ չգիտեր։ Նա տեսավ հանրակառքի նման մի բան, որի երկու կողմերի վրա շարված էին մարդիկ։ Ւնքն էլ նստեց, երբ իմացավ, որ տանում է դեպի երկաթուղու կայարանը։ Երկաթուղու կայարանում նա գտավ մեծ բազմություն, որ սպասում էին գնացքին։ Հանկարծ նրա ականջին դիպավ մի ծանոթ ձայն...
— «Վարդան»...
Վարդանը ետ նայեց, նրա առջև կան գնած էր պարոն Սալմանը։ Երկու վաղեմի բարեկամները գրկախառնվեցան։
— «Ահա այդպես, բարեկամ,— խոսեց պարոն Սալմանը չթողելով Վարդանի աջը իր ձեռքից,— մենք դարձյալ տեսնվում ենք միմյանց հետ ուղիղ երկու հարյուր տարուց հետո... բավական երկար ժամանակ է... Դու դեռ նույնն ես մնացել, Վարդան, դա ամենևին չես փոխվել... Բայց այս երկու դարերի ընթացքում մեծ

363