փոփոխություններ եղան մեր երկրռւմ... Հիշում ես, Վարդան, մի անգամ քեզ ասում էի, թե Հայաստանը մարդկության տղայական հասակի օրորոցն է եղել, նրա անմեղության ժամանակների դրախտն է եղել— բայց մի օր կդաոնա նրա այրական հասակի, նրա զարգացման ժամանակների դրախտը։ Այժմ բոլորը կատարվեցավ։ Այժմ հայ մարդու ապրուստը խիստ ապահով, ուրախ և խաղաղ է հայրենի հողի վրա։ Բայց եթե գիտենայիր, թե որքա՜ն աշխատեցինք մենք, մինչև նրան այս վիճակին կարողացանք հասցնել... շա՛տ աշխատեցինք... այս երկու հարյուր տարվա ընթացքում հազարավոր փորձանքների միջից անցանք... բազմաթիվ արյան և առատ քրտինքի գնով գնեցինք մեր հանգստությունը»...
— «Հիմա ո՞ւր ես գնում»,— հարցրեց Վարդանը։
— «Քաղաքը, այնտեղ երեսփոխանական ժողով պիտի գումարվի, ես պատգամավոր եմ մեր գավառի կողմից։ Գնանք միասին, Վարդան, ես պիտի խոսեմ, մեր վիճաբանություններր գուցե հետաքրքրեն քեզ»։
Հնչեց գնացքի վերջին շվշվոցը։ Նրանք մտան վագոնի մեջ։ Գիշեր էր։ Առավոտյան լույսը չբացված, նրանք հասան քաղաքը։ Դեռ քնած էր գեղեցիկ, աղմկալի քաղաքը։ Փողոցներում երևում էին միայն բանվորներ, որոնք շտապում էին զանազան ֆաբրիկաներում աշխատելու։
— ««Նոյան Աղավնու» պանդոկը»,— հրամայեց պարոն Սալմանը կառապանին։
Կառքը սլանում էր ուղիղ և հարթ փողոցների միջով. երկու կողմից բարձրանում էին հոյակապ շինություններ զանազան գույներով։ Վարդանը կարծում էր, թե պալատների միջով է անցկենում։ Պարոն Սալմանր ցույց էր տալի նրան նշանավոր տները.— «Ահա այդ համալսարանն է», «ահա այդ գիտությունների ակադեմիան է», «դա հին թագավորական պալատն է, որ այժմ ծաոայում է որպես մուզեյում», «դա քաղաքի նշանավոր թատրոններից մեկն է», «դա մի հիվանդանոց է», «դրանք այն հերոսների արձաններն են, որ նշանավոր եղան վերջին հեղափոխության ժամանակ», «դա մի լրագրի խմբագրատուն է, ուր օրեկան 150,000 օրինակ է տպվում»— «դա»...
— «Զինվորանոց չկա՞»,— նրա խոսքը կտրեց Վարդանը:
— «Չկա, այստեղ ամեն քաղաքացի զինվոր է»։
364