Նրանք այդ երազի վրա տեսնում էին ռուս ոևոլյացիոն դեմոկրատ Չերնիշևսկու ազդեցությունը։ Րաֆֆին հանդես եկավ հատուկ հոդվածաշարով «Մշակ» լրագրում և սպանիչ քննադատության ենթարկեց Հայկունուն, սակայն բնավ չփորձեց ժխտել նրա այն պնդումը, որ վերաբերում էր Չերնիշևսկու ազդեցությանը։ Պետք է նշել, որ «Խենթը» վեպի Վարդանի երագն, իր բոլոր առավելություններով հանդերձ, ստվերոտ է, զերծ չէ նացիոնալիստական երանգից, որն արտահայտվել է քրդերին հայերի հետ ձուլելու մտայնության մեջ, սակայն այդ բնորոշ չէ Րաֆֆու պրոգրեսիվ աշխարհայացքի համար, նա մեծ հումանիստ է և բոցաշունչ հայրենասեր։
ՈՍԿԻ ԱՔԱՂԱՂ
«Ոսկի աքաղաղ» վեպը Րաֆֆին գրել է 1870-ական թվականների սկզբներին, բայց առաջին անգամ լույս է տեսել 1879 թ. «Մշակ» լրագրում։ Այնուհետև այդ վեպը արտատպվել է և հրատարակվել է առանձին գրքով 1882 թ. Թիֆլիսում և 1903 թ. Բաքվում։ «Ոսկի աքաղաղ»-ը հրատարակվել է Պոլսում 1922 թ, և Ալեքսանդրիայում` 1937 թ.: «Ոսկի աքաղաղ»-ը Հայպետհրատի կողմից հրատարակվել է մի քանի անգամ՝ 1927, 1950 (Երկերի ժողովածու, հատոր 2-րդ), 1954, 1955 (Երկերի ժողովածու, հատոր 3-րդ) թվականներին և ապա` սույն հրատարակությունը։ «Ոսկի աքաղաղ» վեպը լույս է տեսել նաև ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ «Ոսկի աքաղաղ»– ը ռուսերեն լեգվով առաջին անգամ հրատարակվել Է 1892 թվականին Թիֆլիսում Ն. Մ. Կարա-Մուրզայի թարգմանությամբ։ Րաֆֆին իր «Ոսկի աքաղաղ»-ը վեպում դիմակազերծել է և խստորեն քննադատել առևտրա-վաշխաոուական բուրժուազիային, որին վիպասանը անվանել է «մոայլ դասակարգ»։ «Ոսկի աքաղաղ»-ը հայ ընթերցող հասարակության սիրելի գրքերից մեկն է: