Այս էջը սրբագրված է

հանգուցյալը մինչև իր վերջին շունչը ասում էր․ «Ես քրիստոնյա եմ․ ես հավատս չեմ փոխի»։ Մարմինը մնում է անթաղ։ Այդ հանգամանքից օգուտ է քաղում մի քուրդ, և իմանալով ում աղջիկն է նա, վեր է առնում նրա մարմինը և բերում հոր տունը, հույս ունենալով, որ մի բան կստանա։
Ոչ սակավ մոլեռանդությամբ է վարվում անբախտի դիակի հետ և հայ եկեղեցականությունը։ Պատճառ բերելով, թե նա ինքնասպան է եղել, անօրենի ձեռքումն է մեռել, չէ խոստովանվել, չէ հաղորդվել և այլն, տերտերները թույլ չեն տալիս նրան թաղել հայոց գերեզմանատնում[1]։ Ահա այդ էր պատճառը, որ նրա գերեզմանը գտնվում էր հայրական տան մեջ։ Այն որ հալածեց իր միջից եկեղեցին, ընդունեց իր մեջ ընտանիքը․․․
Ինքնըստինքյան հասկանալի է, թե այդ անբախտությունը ինչ դառնություն կբերեր Խաչոյի գերդաստանի վրա։ Բայց նա ունեցավ և ուրիշ ցավալի հետևանքներ։ Սոնայի մայրը, Ռեհանը, Ստեփանիկի ծնունդից հետո, չկարողանալով տանել իր դստեր այս օրինակ վախճանի դառն կսկիծը, օրըստօրե հալվեցավ, մաշվեցավ և վերջապես մեռավ։ Եվ նույնիսկ Ստեփանիկի վիճակի վրա այդ անցքը ունեցավ իր առանձին ազդեցությունը։ Ստեփանիկը իսկապես աղջիկ էր, թեև տղայի անունով և տղայի հագուստով պահված։ Նրա մկրտության անունը Լալա էր։ Բայց ի՞նչ նպատակով նրան այսպես ծպտյալ կերպով էին մեծացնում։

Սոնայի մահը մի այնպիսի ցավալի տպավորություն թողեց հոր վրա, որ Ստեփանիկի ծնվելուց հետո, նա մի առանձին սնահավատությամբ նախագուշակում էր նույնպիսի մի վախճան և այդ աղջկա համար։ Նրա կասկածանքը անտեղի չէր, մանավանդ իր երկրի վերաբերությամբ, ուր իր աչքով տեսել էր հարյուրավոր օրինակներ, ուր կույս աղջիկների հափշտակությունը մահմեդականներից համարյա սովորական էր դարձել։ Այդ պատճառով հայրը մտածեց Ստեփանիկին իբրև տղա ներկայացնել և տղայի անունով պահել մինչև նրա չափահաս լինելը։ Հոր դիտավորության համաձայն էր և թշվառ մայրը, որ շուտով վախճանվեցավ, և չկարողացավ սնուցանել իր զավակին։ Խաչոյի ընտանիքի մեջ այդ խորհուրդը պահվում էր որպես գաղտնիք ամենայն զգուշությամբ։ Օտարներից այդ գաղտնիքը գիտեին երեք հոգի միայն՝

  1. Այդ մոլեռանդությունը ինձ պատահել է տեսնել շատ տեղերում․ զարմանալին այն է, որ ամբոխը այս կետի մեջ նույնպես համաձայնվում է կղերի կարծիքին։

142