Այս էջը սրբագրված է

ԺԷ

Բոլորովին մութն էր, երբ Հայրապետը և Սառան վերադարձան տուն։ Նրանք իմացան, որ Թոմաս էֆենդին Վարդանի հետ ունեցած անբավականությունից հետո դժգոհությամբ հեռացել էր իրանց տնից, և ծերունի Խաչոն այդ մասին շատ անհանգիստ էր, վախենալով, մի գուցե կապալառուն իրանց համար մի չար որոգայթ լարե։ Բայց Վարդանը, չնայելով իր դյուրաբորբոք և դյուրագրգիռ բնավորությանը, այնքան անքաղաքավարի չէր, որ իզուր տեղը անպատվեր մեկին։ Նա համարում էր էֆենդուն մի գարշելի մարդ, որ թուրք կառավարության ներկայացուցիչների ձեռքում գործիք դարձած, ծծում էր իր համազգիների արյունը, հարստահարում էր և աղքատացնում էր նրանց։ Բացի դրանից, նրան հայտնի էր կապալառուի անցյալը։ Այդ մոլաշրջիկ խաբեբան միևնույն պաշտոնով եղել էր Հայաստանի շատ կողմերում, և իրավ, շատ տեղերում պսակվել էր, կնիկներին թողել էր և շատ տեղերում խելքից հանել էր անմեղ աղջիկներին։ Այժմ միևնույն կեղտոտ նպատակներն ուներ և Լալայի վերաբերությամբ, և օգուտ քաղելով նրա հոր միամտությունից, կամենում էր մի զզվելի դեր խաղալ։ Այդ, իհարկե, տանել չէր կարող Վարդանը, մանավանդ մի աղջկա վերաբերությամբ, որին ինքը սիրում էր։ Բայց էֆենդու շուտափույթ կերպով ծերունի Խաչոյի տնից հեռանալու պատճառը միայն այն չէր, որ նա անբավականություն ունեցավ Վարդանի հետ և չկամեցավ մյուս անգամ տեսնել նրա երեսը։ Էֆենդին բավական համբերող էր դեպի վիրավորանքները. նա վաղուց սովորել էր լռությամբ տանել դրանից ավելի խիստ անարգանքներ։ Բայց նա այսօր մի առանձին սուրհանդակի ձեռքով թուղթ ստացավ, որով հրամայում էին նրան հավաքել իր ձեռքի տակ գտնված արքունի ցորենները և գարիները առանձին ամբարներում, և բնավ չծախել, որովհետև կառավարությանը պետք էին: Կարծես, մի բան գաղտնի կերպով պատրաստվում էր այստեղ՝ պաշար, իսկ այնտեղ, Ֆաթթահ-բեկի բանակի մեջ՝ զենքեր… Երբ տանը հյուր կար, ծերունի Խաչոն միշտ օդայի մեջ էր անցկացնում և իր հյուրի մոտից չէր հեռանում, Վարդանին իսկապես հյուրի տեղ չէին դնում, նա տան տղա էր։ Բայց Թոմաս էֆենդու գնալուց հետո նրա տանը հայտնվեցավ մի նոր հյուր։ Դա մի

167