Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/102

Այս էջը հաստատված է

ԱԾԱԿԱՆԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հանրահայտ է, որ ածականը առարկայի տարբերակված հատկանիշ ցույց տվող խոսքի մաս է: Իսկ սա նշանակում է, որ այն շարահյուսության մեջ զուգահեռվում է որոշակին, ստորոգելիին և ձևի պարագային, որովհետև՝

ա) որոշիչը ցույց է տալիս առարկայի որակական (լայն առումով և քանակական հատկանիշները.

բ) ստորոգելին ցույց է տալիս նաև այն հատկանիշը, որ վերադրվում է ենթակային.

գ) Ձևի պարագան ցույց է տալիս գործողթյուն-եղելություն կատարման ձևը սա արտաքուստ թվում է ոչ սովորական, որովհետև ածականը, ինչպես ասվեց, առարկայի հատկանիշ է ցույց տալիս. սա հիմք է դարձել տարակարծության. որոշ լեզվաբաններ այդ երևույթը գնահատում են ոչ թե ածականի հատկություն, այլ մակբայի: Այլ կերպ ասած, ածականի մակբայական կիրառությամբ, այլ ուղղակի մակբայ[1]:

Մեր կարծիքով ճիշտ պիտի համարել առաջին տեսակետը, որովհետև՝

ա)ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ, իսկ մակբայը հատկանիշի հատկանիշ

բ)մակբաները ածականի հատկություն չեն դրսևորում կամ գրեթե չեն դրսևորում, այսինքն մակբայները որոշիչ գրեթե չեն դառնում [2]: Ասում ենք «գրեթե», որովհետև կան մի շարք մակբայներ, որոնք պարագայական հիմնական գործառույթին զուգահեռ դրվում են նաև առարկա ցույց տվող բառերի վրա իբրև որոշիչ: Ընդ որում, այդ օրինակներում պարզորոշ երևում է, որ նրանք ոչ թե սովորական գոյականների (առարկայացույց բառեր ), այլ բայանունների լրացում են, օրինակ, արագ ընթացք (արագ ընթանալ), դանդաղ վազք ( դանդաղ վազել), հաճախակի այցելելություն

  1. Մ. Աբեղյան. Հայոց լեզվի տեսությւն. 1965, 129-130:
  2. Մ. Ասատրյան. ժամ. հայոց լեզվի ձևաբանության