Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/108

Այս էջը հաստատված է

աշակերտներին: Պարզապես հիշեցնում է օժանդակ բայերը` եմ, ես, է, ենք, եք, են, էի, էին, էր, էինք, էիք, էին (նաև` ժխտական ձևերը), ապա պահանջում է ածականներ գործածել դրանց հետ` կազմելով նախադասություններ: Այսպես, Ես ջանասեր եմ: Գրիգորը փոքր է: Հասմիկը գեղեցիկ է: Տղաները զվարթ են: Աղջիկները մաքրասեր էին: Թփերը փարթամ չէին: Երկինքը պարզ ու զուլալ չէր: Կամ` ուղղակի բերվում է համապատասխան բնագիր, որտեղ առկա լինեն բազմաթիվ ստորոգելի ածականներ, այնուհետև վեր են լուծվում նախադասությունները, և պարզվում է, որ ածականը կարող է գործածվել նաև ստորոգելիի պաշտոնով: Քանի որ տարրական դասարաններում աշակերտներն արդեն որոշ գաղափար են կազմել ստորոգյալի մասին (Արամը գնում է, Արամը աշակերտ է, Արամը աշխատասեր է...), իսկ 5-րդ դասարանում «Ածական անուն» թեման յուրացնել են, ուստի 7-րդ դասարանում «Ստորոգյալը և նրա արտահայտությունը» թեման ուսուցելիս ուսուցիչը լուրջ դժվարությունների չի հանդիպի, նպատակահարմար է կիռարել տարբեր հնարքներ: Այսպես.

1. Բերել համապատասխան բնագիր` հագեցված ստորոգյալի տարբեր տեսակներով:

2. Գրատախտակին գրել (գրել տալ) տարբեր տեսակի ածականներ և պահանջել` դրանց ավելացնել օժանդակ բայեր (կամ վերացական բայեր), այնուհետև` ենթակա, մի խոսքով` կազմել դրանցով նախադասություններ: Օրինակ`