առարկայի տարբերակված հատկանիշ՝ հիմնականում հակադրվելով «պարագայական» խոսքի մասերին, ամենից առաջ՝ մակբային: Թերևս այս է հիմնական պատճառը, որ այն ածականները, որոնք կարող են կատարել նաև ձևի պարագայի պաշտոն, որոշ լեզվաբանների կողմից գնահատվում են մակբայ. Դուրս է գալիս, որ, ասենք, լավ, վատ, համով, գեղեցիկ, տգեղ և սրանց նման տասնյակ այլ բառեր և՛ ածական են, և՛ մակբայ, նայած թե առարկա ցույց տվող բառի լրացում են դառնում, թե բայի: Մենք արդեն մերովսանն մեկնաբանել ենք այս հարցը՝ նշելով, որ դրանք, դրվելով մի կողմից՝ առարկայացույց բառերի վրա, մյուս կողմից՝ բայերի, այդուհանդերձ մնում են ածականներ, այսինքն՝ տվյալ դեպքում, օրինակ, լավ, վատ, համով, գեղեցիկ... բառերը ածական են, որոնք, սակայն, կարող են ցուցադռել նաև մակբայական (պարագայական) կիրառություն, ինչպես, ասենք, գոյականը, դերանունը, դերբայը, որոնցից շատերը կարող են կատարել և գոյականական, և բայական անդամների պաշտոն: Ավելին, մակբայը որպես պարագայական պաշտոն կատարող է մասամբ ցուցաբերել նաև որոշչական բնավորություն` իհարկե միշտ մնալով իբրև մակբայ: Դա նույնիսկ բնական իրողություն է այնքանով, որքանով որ խոսքի մասերը գրվում են «շարժման» մեջ, փոխներթափանցման զարգացման պայմաններում, նրանց փոխանցումները միանգամայն տրամաբանական են, իսկ խասքում կատարած գործառույթները քարացած չեն, այլ դարձյալ գտնվում են անընդհատ «շարժման» մեջ: Այս հարցն ամփոփելով՝ ասենք, որ բառարանում, հիրավի, պետք է լինի (և կա) մեկ լավ գլխաբառ (բառույթ)՝ ածական արժեքավորմամբ (նաև մակբայական կիռարությամբ), թե՛ արագ գլխաբառ (բառույթ) մակբայն, թե՛ ածականական կիրառությամբ: Ուրեմն՝ եթե խոսքի մասերը տարբերակելիս մենք գերապատվություն տանք շարահյուսական հիմունքին (որը սխալ է), ապա օրինակ, պառկած բառը կմտնի առնվազն երեք խոսքի մասի մեջ. ածականի (Պառկած մարդը քնեց), մակբայի (նա պառկած է խոսում և, իհարկե, բայի (Երեխան պառկած է), իսկ, ասենք, խորովածը՝ և գոյականի, և ածականի, և մակբայի, և բայի... Այսպիսով՝ որոշ թվով որակական ածականներ արտահայտելով ընդգծված հատկանիշ, կարող են (իրենց այդ
Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/110
Այս էջը հաստատված է