հատկանշային ոլորտը լայնացնելով) նաև գործողության հատկանիշի նշանակություն կատարելով պարագայական դեր, ինչպես, օրինակ՝ Հասմիկը լավ է երգում: Նա հիանալի արտասանեց Չարենցի «Ես մի անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Արյուսյակը շատ գեղեցիկ է գրում: Ծերունին համով է պատմում իր գլխով անցած դեպքերը:
Որ, իսկապես, նշված բառերը ածական են, նախ՝ վկայում է նրանց համեմատության աստիճաններ ունենալը (մի բան, որից, իհարկե, զուրկ են մակբայերը), մյուս կողմից՝ գերադրական ասիճանը գործածական չէ այս (և ոչ միայն այդ) բառերի մակբայական կիրառություններում (լեզվում չկան և չեն էլ կարող գործածվել, ասենք, «Նա ամենահամով է խոսում», Հասմիկը ամենագեղեցիկ է գրում և այլն): Ընդհակառակն, եթե գործածվում են ասենք, (Հասմիկն ամեննագեղեցիկն է գրում իր ընկերների մեջ» (դարձյալ գրեթե անգործածական), ապա մեկ անգամ ևս վկայում է, որ ամենագեղեցիկն ածական է` գոյականաբար կիրառությամբ (հատկություն, որ չունի մակբայը):
Ծանոթություն: Որոշ հարաբերական ածականներ, հատկապես ժողովրդախոսակցական լեզվում գործածվում են ժամանակի պարագայի պաշտոնով ինչպես, ասենք, նա ամսական վաստակում է երկու հարյուր ռուբլի: Արտակն օրական աշխատաում է տասներկու ժամ: Սրանք զանգվածային կիրառություն չունեն հետևաբար ուսուցիչն այս երևույթի վրա չպիտի երկար կանգ առնի, այլ այդ մասին հարկ է խոսել պատեհ առիթով: Սույն հատվածն ավարտելով՝ կարող ենք եզրակացնել`
ա) Ածականը նախադասության մեջ հիմնականում գոգծածվում է որոշչի պաշտոնով, որովհետև ցույց է տալիս առարկայի տարբերակված հատկանիշ:
բ) Ածականը նախադասության մեջ գործածվում է նաև ստորոգելիի պաշտոնով, որովհետև վերջինս ցույց է տալիս նաև այնպիսի հատկանիշ, որը վերագրվում է ենթակային (իբրև) նրա հատկանիշ):
գ) Ածականը կարող է կատարել նաև ձևի պարագայի պաշտոն, որովհետև կարող է գործածվել ցույց տալով գործողության հատկանիշ ևս: