Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/114

Այս էջը հաստատված է

և հատկատես թվականով,Դրա նպատակը միանգամայն պարզ է՝

ա) հիշեցնել գոյականի ու ածականի որոշչական կիրառությունները ևս.

բ) որոշակի հող նախապատարաստել «Որոշիչ» թեման լավ յուրացնելու համար.

գ) ապահովել ներառարկայական կապերի յուրացումը.

դ) գիտակցել տալ ձևաբանականի ու շարահյուսականի փոխադարձ կապերը:

Այնուհետև, շեշտը դնելով թվական որոշիչների վրա, ուսուցիչը յուրացնել է տալիս հիշյալ խոսքի մասին այդ կիրառությունը ևս:

Ի դեպ, ձևաբանության մեջ, այսինքն՝ «թվական անուն» թեման ուսումնասիրելիս, պարտադիր չէ նրա որոշչական կիրառությանն անդրադառնալ ամենայն մանրամասնությամբ ու խորությամբ, որովհետև՝

ա) այդ կիրառությունը թվականի շարահյուսական կիրառություններից լոկ մեկն է, որին, պարզ է, առանձին դասաժամ չի հատկվացվում:

բ) աշակերտները դեռ պիտի խորությամբ ուսումնասիրեն «Որոշիչ» թեման (դասարանում).

գ)միանգամայն դյուրընկալ նյութ լինելով՝ որոշիչը հեշտ է յուրացվում:

Այսպիսով՝ ի թիվս մյուս պաշտոնների, թվական որոշիչը յուրացնել տալու համար կարելի է բերել նաև համապատասխան օրինակներ: Այսպես.

1. Մեր դասարանում սովորում է երեսունինը աշակերտ:

2. Այս տարի մեր դպրոցի յութերորդ, ութերորդ, իններորդ և տասներորդ դասարանների մի շարք աշակերտներ հանրաապետական տարբեր օլիմպիադաներում շահեցին մրցանակային տեղեր:

3. Ուսուցիչն իր աշակերտներին տվեց մեկական մատիտ ու երկուական գրիչ:

4. Աշխարհում ապրում է մոտ հինգ միլիարդ:

- Նշչածները որոշիչներ են,- ասում է ուսուցիչը: Այդ տերմինն ընդգծվում է նախ՝ դա աշակերտների սեփականությունը դարձնելու (ի դեպ, տարրական դասարաններում, ապա «Գոյական անուն» և «Ածական անուն» թեմաներն անցնելիս նրանք արդեն ծանոթ են որոշչին) և, երկրորդ, 7-րդ դասարանում