Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/117

Այս էջը հաստատված է

կատաելիս թվականը կամ կրկնվում է, կամ գործածվում անգամ մասնիկի զուգորդմամբ[1]: Այսպես.

1. Ընկերս մեկ-մեկ ծխում է:

2. Արտակը ուսանողներին երեք-երեք շարք կանգնեցրեց:

3. Ձիավորները սկզբում քայլում էին չորս-չորս

4.Բանվորները տախտակները տեղափոխեցին հինգ-հինգ, որից հետո դրանք դարսեցին բակում: Նախ՝ պետք է ընդգծել այս իսկությունը, որ այսպիսի կիրառությունները զանգվածային չեն քիչ են կիրառվում կամ չեն գործածվում, օրինակ, քսան-քսան հայուր հինգ - հայուր հինգ, երկու հազար վեց հարյուր ութսուն երկու հազար վեց հարյուր ութսուն և այլն: Երկրորդ՝ դրանք, բաշխական թվականներ լինելով, պարագայական «մաքուր» տեսակ չեն ներկայացնում, այսինքն՝ որոշակիորեն դժվար է ասել, թե «մեկ-մեկ», «երկու-երկու», «հինգ-հինգ» և նման բառերը ձևի պարագայի պաշտոն ունեն, թե՞, ասենք, չափ կամ ժամանակի (Մեկ-մեկ, այցելում է բարեկամիս): Թերևս սխալ չէ ասել, որ նման թվականները, որոնք մակբայական կիրառություներ ունեն, նախադասության մեջ կատարում են ավելի շատ չափի ու ձևի, քան թե այլ տեսակի պարագաների պաշտոն: Ի դեպ եթե կա ընդհանրական մակաբայներ հորջորջումը, ապա սխալ ընդունել նաև ընդհանրական պարագա անվանումը, հետևաբար տվյալ դեպքում «մեկ-մեկ», «երկու-երկու», «հինգ-հինգ» և նմաները կարելի է անվանել ընդհանրական պարագա: Բայց քանի դպրոցական քերականության մեջ իրավացիորեն չի մտել այդ տերմինը, ուստի նման պաշտոնները պիտի ճիշտ, որոշակի արժեքավորվեն՝ հիմք ընդունելով այս կամ այն պարագայի առաջ որոշակի արտահայտությունը: Բոլոր դեպքում, հարցն ավելի որոշակի ներկայացնելու, արժեքավորելու համար, առաջնորդվում ենք որոշակի հարց տալու սկզբունքով:

Ինչ վերաբերվում է թվական+անգամ առույցով արտահայտվող պաշտոններին, ապա պիտի ասել, որ դրանք կատարում են գերազանցապես չափի պարագայի գործառույթ: Այսպես.

1. Ես նրան զգուշացրել եմ երկու անգամ:

2. Երեք անգամ գնացի ընկերոջս տուն:

3. Հազար անգամ հո չե՞մ կրկնի միևնույն ճշմարտությունը

  1. Սրանք մակբայական ընթացքում են