Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/118

Այս էջը հաստատված է

4. Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:

Այն էլ ասենք, որ նման թվականները (հատկապես թվային բարձր թվային արժեք արտահայտողները) լեզվում շատ էլ գործական չեն: Օրինակ՝ չեն կարող ուղղակիորեն գործածել «երեք հայրուր ութ անգամ ասել», «հազար ութ հարյուր տասինն անգամ հիշեցնել» և այլն: Խոսքը ոճավորելու նպատակով կարող ենք չափազանցությունների դիմել, բայց հենց այդտեղ էլ գործածվում են սովորաաբար «կլոր թվերը»՝ տասը, քսան, հարյուր, հազար և այլն:Ինչևէ, ասացինք, որ անակական թվական + անգամ կառույցները լեզվում կատարում են գերազանցապեսչափի պարագաի պաշտոն: Ասում ենք «գերազանցապես», որովհետև մեկ-երկու նման կառուցվածք ունեցող միավորներ կարո են կատարել նաև այլ պարագայական պաշտոն (Մեկ անգամ, երբ նրան հանդիպեցի, շատ տխուր էր...):

Իսկ ինչ վերաբերում է դասական թվական+անգամ կառույցին, ապա հիմնականում գործ ունեն ժամանակի պարագայի հետ (առաջին անգամ, երկրորդ անգամ, երորդ անգամ...): Օրինակ՝

1.Առաջին անգամ ինձ չհաջողվեց միավոր վաստակել:

2.Ես այցելեցի ընկերոջս երկրորդ անգամ:

3.Չորորդ անգամ մտա նրա առանձնասենյակը:

4.Վեցերորդ անգամ ինձ հաջողվեց տեսնել Բարսեղին:

Դժվար չէ նկատել, որ մի կողմից՝ թվականի հատկանիշը, մյուս կողմից՝ անգամ բառի իմաստը գումարվում են իրար՝ ըստեղծելով չափի պարագայի տպավորություն: ՈՒստի դասական թվական+անգամ կառույցը, ճիշտ է, մհիմնականում ձևավորում է ժամանակի պարագա, սակայն սխալ չէ կարծել, որ չափի պարագայի պաշտոնը նրանց ղորթ չէ: Վիճակը գրեթե նույնն է քանակական թվական+ ժամանակացույց գոյական (տարբեր հոլովներով) կառույցների գործածության դեպքում (երեք օր, հինգ շաբաթից, ութ ամսով, քսան ժամում...): Օրինակ՝

1. Երեք օր մնացի խրամատներում:

2.Մեկ շաբաթից նա կվերադառնա (ճիշտ է՝ մեկ շաբաթից հետո):

3.Ութ ամսով մեկնել է արտասաքհման՝ մասնագիտական կատարելագործման: